Get our free app. It won't take up space on your device
Industry: Accounting, Finance, Banking
Deadline: 11/28/2022
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level
Job posting has expired

Նկարագրություն

«Կարաս Գրուպ»-ը աշխատանքի է հրավիրում Կադրային հաշվապահի։

Պարտականություններ

  • Իրականացնել կադրային հաշվապահություն՝ աշխատավարձի հաշվարկ, վերջնահաշվարկ, արձակուրդային, անաշխատունակության և մայրության նպաստի հաշվարկ,
  • TaxService և 1C համակարգերում նոր ընդունված աշխատակիցների անձնական տվյալների մուտքագրում, առկա աշխատակիցների անձնական տվյալների, պաշտոնի, աշխատավարձի, անհրաժեշտ փոփոխության և լրացումների կատարում,
  • Իրականացնել գույքի հաշվառում,
  • Ապահովել հաշվապահական հաշվառման վարումը,
  • Հաշվապահական ձևակերպումների իրականացում,
  • Հաշիվ ապրանքագրերի պատրաստում,
  • Համապատասխան ծրագրային մուտքերի իրականացում,
  • Հաշվետվությունների կազմում։

Պահանջներ

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն,
  • Առնվազն 1-3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ նշված ոլորտում,
  • Տիրապետել ՀՀ աշխատանքային օրենսգրքին, Քաղաքացիական և Հարկային օրենսգրքերին,
  • Տիրապետել 1C ծրագրերին, E-invocing համակարգչային հավելվածին,
  • Համակարգչային ծրագրերի կիրառական լավ իմացություն` MS (Word, Excel),
  • Հայերենի գերազանց իմացություն, Անգլերեն և Ռուսերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Ժամանակի կառավարման գերազանց հմտություններ և սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
  • Տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
  • Թիմում աշխատելու կարողություն։

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային օրեր՝ Երկուշաբթի - Ուրբաթ
  • Աշխատանքային ժամեր՝ 09։00 - 18։00

Համապատասխան թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել նշված էլ. հասցեին՝ Թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը։ Խնդրում ենք` CV-ն ներկայացնել ուղեկցող նամակով։

Spread the word! Share this job on social media