Get our free app. It won't take up space on your device

Հաշվապահ

Domus

Industry: Accounting, Finance, Banking

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 8/31/2022

Work experience: Not required

Նկարագրություն

Դեկորա-Գրուպ ՍՊԸ-ն փնտրում է խելացի,աշխատասեր,մշտապես սովորելու և աճելու ցանկություն ու ձգտում ունեցող հաշվապահության աշխատակիցների։

Մենք տալիս ենք առաջխաղացման հնարավորություն՝ յուրաքանչյուրին։

Ընկերությունը ներկայացնում է Decora, Domus, Duson, Bardi խանութների ցանցը։

Պարտականություններ

  • Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում
  • E-invoicing ծրագրով հարկային հաշիվների և հաշվարկային փաստաթղթերի դուրսգրում
  • Այլ հաշվապահական պարտականությունների իրականացում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (տնտեսագիտական կամ մաթեմատիկական ուղղվածությամբ),
  • Հարկային օրենսդրության իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • 1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Հաշվապահական կուրսերին մասնակցությունը կդիտվի որպես առավելություն
  • Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Բարձր հուզական ինտելեկտ /EQ/
  • Ճշտապահություն, ազնվություն, ոչ կոնֆլիկտային բնավորություն
  • Սովորելու ցանկություն
  • Վերջնաժամկետներին հետևելու ունակություն
  • Պատասխանատվության զգացում և որոշումներ կայացնելու ունակություն
  • Բարեվարքություն (integrity)
  • Թիմում աշխատելու ունակություն և ցանկություն
  • Հաշվապահական ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն

Դիմելու ընթացակարգ

Ուրախ կլինենք ստանալ բոլոր հետաքրքրված և պահանջներին համապատասխանող թեկնածուների ռեզյումեները։

CV-ն պետք է բավարարի հետևյալ պայմաններին՝

  • Պետք է լինի Word կամ PDF ֆորմատով
  • Միայն Unicod ֆոնտով հավաքված տեքստը կընդունվի (օրինակ՝ Sylfaen)
  • Ռեզյումեում պետք է ներառված լինի տեղեկություն նախկին աշխատատեղի մասին՝ ընկերության անվանում, զբացեցրած պաշտոն,աշխատած ժամանակահատված
  • Կրթության մասին տեղեկությունը պետք է տրամադրվի ամբողջական՝ ուսումանական հաստատություն, ուսումնառության տարիներ, մասնագիտություն, աստիճան /բակալավր, մագիստրոս, թեկնածու/
  • Խնդրում ենք չմոռանալ կցել ուղեկցող նամակ (ոչ մոտիվացիոն)

Աշխատանքային օրեր և ժամեր

Աշխատանքը 6-օրյա աշխատանքային գրաֆիկով է։ Շաբաթ օրը՝ կես աշխատանքային օր։

Գտնվելու վայրը՝ Արարատյան 88/8 (Չարբախ)

Բոլոր հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ներբեռնել ռեզյումեն/CV-ն ստորև՝

SHARE: