Get our free app. It won't take up space on your device

Հաշվապահ

Weisseco

Industry: Accounting, Finance, Banking

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 7/16/2022

Work experience: Senior

Նկարագրություն

ՎԱՅՍԿՈ ընկերությունը հայտարարում է մրցույթ հաշվապահի թափուր հաստիքը համալրելու նպատակով

Պարտականություններ

  • Պատասխանատու լինել ընդհանուր հաշվապահական հաշվառման, ֆինանսական գործառույթների և ընթացակարգերի վերահսկողության համար.
  • Մշակել և հաստատման ներկայացնել Ընկերության հաշվապահական հաշվառման քաղաքականությունը, համաձայն ֆինանսական հաշվառումը կարգավորող ՀՀ օրենսդրության.
  • Իրականացնել հաշվապահական հաշվառման վարումը և ներկայացնել հաշվետվություններ պետական մարմիններին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում.
  • Ապահովել հարկային օրենսդրության պահանջներին համապատասխան հարկային հաշվառումը, հարկային հաշվետվությունների կազմումը և դրանց ներկայացումը պետական մարմիններին
  • Ապահովել վիճակագրական և այլ՝ ֆինանսական հաշվառմանը վերաբերվող, հաշվետվությունների կազմումը և ներկայացումը պետական մարմիններին.
  • Ապահովել սկզբնական փաստաթղթերի հավաքագրումը և մշակումը.
  • Իրականացնել պահեստում ապրանքանյութական արժեքների շարժի վերահսկողությունը, կազմակերպել գույքագրումներ.
  • Իրականացնել արտադրության նյութածախսի, աշխատավարձի և, գործընթացով պայմանավորված, այլ վերադիր ծախսերի բաշխումներ թողարկվող արտադրանքին.
  • Ընկերության գործունեությանն առնչվող իր իրավասության մեջ մտնող այլ հանձնարարությունների ժամանակին կատարում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն հաշվապահական, տնտեսագիտական կամ այլ համապատասխան բնագավառում
  • Հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրության իմացություն
  • Նվազագույնը 5 տարվա աշխատանքային փորձ (ցանկալի է արտադրության ոլորտում)
  • 1C 8.3, MS Office, Taxservise, E-invoicing լավ իմացություն
  • Հայերեն՝ գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
  • Թիմային աշխատանքին հարմարվող

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր՝ 5-օրյա և ժամեր 09:00-18:00

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: