Get our free app. It won't take up space on your device

Հարցազրուցավար

R-Insights research company

Industry: Marketing, Advertising, PR, Human Resources
City: Yerevan
Employment type: Flexible
Job posting has expired

Նկարագրություն

ԱրԻնսայթս հետազոտական ընկերությունն աշխատանքի է հրավիրում հարցազրուցավարների՝ բնակարաններում բնակչության շրջանում հարցազրույցներ իրականացնելու նպատակով (դեմ առ դեմ հարցազրույցներ):
Հարցազրույցներն իրականացվելու են պլանշետների օգնությամբ: Պլանշետները կտրամադրվեն մեր ընկերության կողմից:

Պարտականություններ

  • Մասնակցել ընկերության կողմից կազմակերպվող վերապատրասման դասընթացներին
  • Իրականացնել թեստային հարցազրույցներ՝ դասընթացների ժամանակ ներկայացված հրահանգների գործնական կիրառման կարողության հավաստման նպատակով
  • Քաղաքացիների բնակարաններում իրականացնել հարցազրույցներ՝ ընկերության կողմից տրամադրված հարցաթերթի հիման վրա, ընկերության կողմից հաստատված որակի չափորոշիչներին և հրահանգներին համապատասխան
  • Օրական կտրվածքով ընկերության ներկայացուցիչներին հանձնել անհրաժեշտ լրացված փաստաթղթերը
  • Ներկայացնել հաշվետվություններ՝ հարցազրույցների ընթացքի վերաբերյալ
  • Օրական և շաբաթական կտրվածքով մասնակցել հարցազրույցի որակի ապահովմանն առնչվող քննարկումներին

Պահանջներ

  • Միջին մասնագիտական կրթություն, բարձրագույն կրթությունը ցանկալի է (կարող են դիմել նաև ուսանողները)
  • Հաղորդակցվելու գերազանց հմտություններ (մարդկանց հետ ազատ հաղորդակցվելու ունակություն, գրագետ խոսք, լսելու ունակություն և այլն)
  • Տեղեկությունների գաղտնիությունը և հետազոտական էթիկայի կանոնները պահպանելու ունակություն և պատրաստակամություն
  • Հայերենի գերազանց իմացություն (բանավոր և գրավոր)
  • Տարրական թվային գրագիտություն՝ պլանշետով աշխատելու համար
  • Տեղանքում կողմնորոշվելու ունակություն
  • Լարված պայմաններում և գրաֆիկով աշխատելու պատրաստակամություն
  • Դրական անձնային հատկանիշներ (ճշտապահություն, ազնվություն, պատասխանատվության զգացում, աշխատանքին նվիրվածություն, քաղաքավարություն)

Հավելյալ նշումներ

Ձեր ինքնակենսագրականը (CV) կարող եք ուղարկել նշված էլեկտրոնային հասցեին։

Spread the word! Share this job on social media