Get our free app. It won't take up space on your device

Համակցման տեխնիկ

Ucom

Industry: Production, Operations, Installation, Maintenance, Repair
Deadline: 2/15/2025
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek, Six-day workweek
Work experience: Not required

Մենք փնտրում ենք եռանդուն երիտասարդների, ովքեր կկատարեն օպտիկամանրաթելային ցանցի մալուխների մոնտաժային աշխատանքներ և տեխնիկական սպասարկում Երևան քաղաքում։

Պարտականություններ

  • Կատարել օպտիկամանրաթելային ցանցի մալուխների մոնտաժային աշխատանքներ՝ արտաքին և ներքին պայմաններում
  • Իրականացնել ինտերնետային միացումներ սահմանված հասցեներում
  • Ապահովել ցանցի սպասարկումը բաժանորդներին անխափան կապ տրամադրելու համար։

Ցանկալի հմտություններ՝

  • Միջնակարգ կամ բարձրագույն կրթություն
  • Ֆիզիկական աշխատանք կատարելու պատրաստվածություն
  • Օպտիկամանրաթելային ցանցերի կառուցման և մոնտաժման ոլորտում գիտելիքների առկայությունը կդիտվի որպես առավելություն
  • Փորձի բացակայության դեպքում՝ ցանկություն նոր գիտելիք և մասնագիտություն ձեռք բերելու 
  • Հաղորդակցման հմտություն
  • Պատասխանատվության և լավագույն արդյունքի հասնելու ձգտում
  • Թիմայնություն

Արտոնություններ՝

  • Բժշկական ապահովագրության փաթեթ (ծածկույթի 50%)
  • 22 օր ամենամյա արձակուրդ
  • 6 հավելյալ վճարովի հանգստյան օր
  • Ծննդյան տարեդարձի արձակուրդ
  • Հատուկ զեղչեր Ucom-ի բոլոր ապրանքների և ծառայությունների համար
  • Անվճար «Level up փաթեթ» և 50% զեղչ Unity ֆիքսված ինտերնետ փաթեթ
  • Զեղչի քարտ Galaxy Group-ի ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների համար (TIME, Chronograph, KINO PARK և այլն)։ Կիրառելիէ փորձաշրջանի հաջող ավարտից հետո
  • Հատուկ զեղչեր տարբեր ժամանցի կենտրոններում (մարզահամալիր, յոգայի և ֆիթնես կենտրոններ, հյուրանոցներ, ռեստորաններ և սրճարաններ և այլն)
  • «Ընտանեկան արժեքների» նվեր փաթեթ հատուկ առիթների դեպքում (ամուսնություն, երեխայի ծնունդ):

Նկարագրությանը համապատասխանող անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին:

Company օverview
address
Address
Davit Anhaght 8/4
address
Number of employees
1001+
Phone
Phone
011400400

Ucom-ը մատուցում է ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունները Հայաստանում: Բացարձակ առաջատար է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը շարժական ինտերնետի հայկական շուկայում: Այդ մասին վկայում է ֆիքսված և շարժական ինտերնետի թեստավորման և վերլուծության համաշխարհային առաջատար Ookla® ընկերությունը, որը Ucom-ին շնորհել է «Ամենաարագ շարժական ինտերնետը Հայաստանում 2017» Speedtest Award™ մրցանակը, ինչպես նաև «Ամենաարագ ֆիքսված ցանցը Հայաստանում 2021» մրցանակը, ինչի համար հիմք է ծառայել Speedtest Intelligence® տվյալների վերլուծությունը: 2022-ին Ookla®-ն Ucom-ին շնորհել է «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2022» և «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2022» մրցանակները, ինչն ընկերության 1400 աշխատակիցների համատեղ ջանքերի լավագույն գնահատականն է ոչ միայն հայաստանյան շուկայի, այլև տարածաշրջանի և ԱՊՀ երկրների մակարդակով։

Ucom-ը մշտապես աշխատում է բարելավել դիմորդների փորձառությունը՝ ապահովելով անմիջական եւ թափանցիկ հարցազրույցների ընթացակարգ։

See more
Benefits
Corporate events
Corporate events
Flexible working schedule
Flexible working schedule
Medical insurance
Medical insurance
Family medical insurance
Family medical insurance
Reward system
Reward system
Paid day-offs
Paid day-offs
Parental leave
Parental leave

Spread the word! Share this job on social media