
Հաճախորդների սպասարկման օպերատոր
Magnus HR
Ընկերություն՝ IgPay
Աշխատանքային ժամկետը՝ մշտական
Աշխատանքի տեսակը՝ ամբողջական դրույք
Գտնվելու վայրը՝ Երևան
IgPay-ի մասին
IgPay-ը տրամադրում է վճարումների մշակման անվտանգ և արդյունավետ ծառայություններ: Մենք հասկանում ենք վստահելի վճարային համակարգի կարևորությունը ձեր բիզնեսի հաջողության համար, և մեր թիմն անխոնջ աշխատում է, որպեսզի դուք կարողանաք կենտրոնանալ այն ամենի վրա, ինչ անում եք լավագույնը, մինչդեռ մենք կզբաղվենք մնացածով:
Որպես P2P վճարումների պրոցեսինգային ընկերություն, հիմնված Երևան քաղաքում, IgPay-ը գործում է որպես ավելի մեծ կազմակերպության դուստր ձեռնարկություն: Հաճախորդների աջակցության 11-50 օպերատորներից բաղկացած նորաստեղծ թիմով IgPay-ը մասնագիտացած է վճարային գործարքների մշակման հուսալի և արդյունավետ ծառայություններ տրամադրելու գործում: Գերազանցության հանդեպ մեր հանձնառությունն ապահովում է, որ ձեր վճարումների մշակման կարիքները բավարարվեն անվտանգության և արդյունավետության ամենաբարձր մակարդակով:
Magnus-ի մասին
Մագնուսը 2019 թվականին Հայաստանում հիմնադրված ՄՌԿ և հավաքագրման գործակալություն է, որի նպատակն է աջակցել և՛ բիզնեսին, և՛ տաղանդներին իրենց նպատակներին հասնելու և իրենց ողջ ներուժի իրագործման գործում:
Համագործակցության մասին
Magnus-ն այժմ օգնում է IgPay-ին հավաքագրման գործառույթի հարցում, մասնավորապես՝ Magnus-ը համակարգում է հավաքագրման գործընթացները A-ից Z Հաճախորդների սպասարկման օպերատորի հաստիքի համար:
Հաստիքի մասին
IgPay-ը ներկայումս փնտրում է Հաճախորդների սպասարկման օպերատորների, ովքեր պատասխանատու կլինեն վաուչերների ստուգման և մշակման, ճշգրիտ գրառումների պահպանման և հաճախորդների սպասարկումը գրավոր հաղորդակցության միջոցով իրականցնելու համար: Պահանջվող հիմնական հմտությունները ներառում են մանրուքների նկատմամբ ուշադրություն, համակարգչային տարրական իմացություն և տվյալահեն միջավայրում արդյունավետ աշխատելու կարողություն: Ուսանողներին և սահմանափակ աշխատաքանյին փորձ ունեցող անհատներին խրախուսվում է դիմել. սա հիանալի հնարավորություն է ձեր կարիերան սկսելու համար
Կատարողականի իմնական նպատակները՝
- Ստուգել հաճախորդներից ստացված վաուչերների իսկությունը
- Պահպանել հաճախորդների հետ հարաբերությունները և աջակցել խնդրահարույց դեպքերում
Կատարողականի 1-ին նպատակն է ստուգել հաճախորդներից ստացված վաուչերների իսկությունը: Տիպիկ առաջադրանքները ներառում են՝
- հաճախորդներից ստացված վաուչերների իսկության ստուգում
- բոլոր անհրաժեշտ մանրամասների ճշգրիտ հավաքագրում և փաստաթղթավորում
- անհամապատասխանությունների լուծում, գրառումների պահպանում
- պարբերաբար գրառումները թարմացում՝ արտացոլելու ընթացիկ կարգավիճակը և գործարքները
- վաուչերների և գործարքների հետ կապված ֆինանսական արժեքների հաշվարկ:
Կատարողականի 2-րդ նպատակը հաճախորդների հետ հարաբերությունների պահպանումն է և խնդրահարույց դեպքերում աջակցություն ցուցաբերումը: Տիպիկ առաջադրանքները ներառում են՝
- հաճախորդների հետ հարաբերությունների պահպանում և խնդրահարույց դեպքերում աջակցության ցուցաբերում
- հաճախորդների հետ հաղորդակցում՝ գոհունակություն ապահովելու, հարցումների լուծում և գործարքների հետ կապված խնդիրների լուծում
- բարդ դեպքերի շուրջ աջակցություն, հետադարձ կապի հավաքագրում
- վճարման խնդիրների բացահայտում և լուծում
- թիմի այլ անդամների հետ համագործակցում՝ բարդ դեպքերի համար լուծումներ գտնելու նպատակով
- հաճախորդների հետադարձ կապի ապահովում` բարելավման ենթակա ոլորտները բացահայտելու համար
Պահանջվող հմտություններ և որակներ՝
▸ Բազային համակարգչային գրագիտություն
▸ Ուշադրություն մանրուքների հանդեպ
▸ Պատասխանատվություն և կազմակերպչական հմտություններ
▸ Անգլերեն լեզվի տարրական իմացություն։
Առավելություններ՝
▸ Կատարողականի վրա հիմնված բոնուսներ
▸ Վերապատրաստման և մասնագիտական զարգացման հնարավորություններ
▸ Կարիերայի աճի հեռանկարներ:
Աշխատանքի ընդունման փուլեր՝
▸ Սքրինինգ/ՄՌԿ հարցազրույց Magnus HR թիմի ներկայացուցչի հետ
▸ Մասնագիտական/մշակութային հարցազրույց IgPay թիմի հետ
Աշխատանքային գրաֆիկ
▸ Շաբաթական 5 օր՝ 10:30-19:30
Դիմելիս նաև խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցերին.
- Հաճախորդների աջակցության փորձ ունե՞ք: Եթե այո, խնդրում ենք տրամադրել մանրամասներ:
- Անգլերեն լեզվի իմացության ձեր մակարդակը: (տարրական իմացություն, սահմանափակ աշխատանքային իմացություն, նվազագույն մասնագիտական իմացություն, լրիվ մասնագիտական իմացություն, մայրենի կամ երկլեզու մակարդակի իմացություն)
- Որքա՞ն է ձեր ակնկալվող ամսական մաքուր աշխատավարձը:
Founded in 2019 in Armenia, Magnus is an HR and Recruiting agency aiming to support both businesses and talents in achieving their goals and reaching their full potential.
Our Business wing serves as a link between great companies and ambitious professionals. Services include Recruitment, Employer Branding, Recruitment Strategy and related consultancy to ensure high-calibre performance and growth.
The Talent wing supports individuals to achieve continuous success in a highly competitive marketplace. Օur career agents assist professionals to stand out during their career lifetime. Services include CV/LinkedIn profile building, Soft skills enhancement, Personal Branding, and relevant consultancy.
Magnus CEO, Ani Meruzhan shares insights on the role and vision of Magnus HR: http://bit.ly/2OIfHw3