
Հաճախորդների Սպասարկման մասնագետ - Սրահի պատասխանատու (Կես Դրույք)
MIA LASH SHOP
Industry:
Sales, Business Development, Customer Support, Client Care
Deadline:
10/13/2023
City:
Yerevan
Employment type:
Part Time
Salary:
Daily
5,000 ֏
Work schedule:
In shifts
Work experience:
Not required, Junior
Նկարագրություն
Mia Lash Shop-ն ընդլայնում է իր թիմը և փնտրում է հաճախորդների սպասարկման մասնագետի։
Մեր Մասին։
Mia Lash Shop-ը Հայաստանում միակ արհեստական թարթիչների և վրձինների մասնագիտացված խանութն է։ Խանութը գտնվում է փոքր կենտրոնում, մոտ է Խանջյան փողոցին և Հանրապետության Հրապարակ մետրոյին կանգառին։
Պարտականություններ
- Բարեհամբույր սպասարկել խանութ-սրահի հաճախորդներին
- Հետևել ապրանքատեսակների ճիշտ և մշտապես դասավորվածությանը
- Հետևել ապրանքատեսակների մշտապես առկայությանը
- Կատարել ապրանքատեսակների հաշվարկ
- Պատասխանատու լինել դրամարկղի մուտքերի և ելքերի համար
- Հետևել սրահի մաքրությանը
Պահանջներ
- Հայերենի, ռուսերենի բանավոր պարտադիր իմացություն
- Պարտաճանաչություն և պունկտուալություն
- Դիմահարդարման ոլորտում, կոսմետիկ միջոցների խանութում աշխատանքային փորձն առավելություն է
- Անգլերենի իմացությունը ցանկալի է
- Ուշադրությունը մանր դետալներին պարտադիր է
- Արագ կողմնորոշվելու կարողություն և միաժամանակ մի քանի աշխատանք կատարելու կարողությունը պարտադիր է
- Bitrix24 և Moysklad ծրագրերով աշխատանքային փորձն առավելություն է
Մեր թիմում աշխատելու առավելություններն են։
- Օրական 1000դր- ի չափով տրամադրվում է ընդմիջման համար նախատեսված գումար
- Աշխատավարձի տարեկան վերանայում
- Նշված աշխատավարձը մինիմալն է, գործում է ճկուն բոնուսային համակարգ, որը կախված է կատարված աշխատանքի որակից և ճիշտ ժամկետներին հետևելուց, ամսական նախապես դրված նպատակներին հասնելուց։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր
Աշխատանքը հերթափոխով է։ Աշխատանքային օրերը կարող են ճկուն լինել, նախնական պահանջվում է 2 կամ 3 աշխատանքային օր, որից 2-ը՝ շաբաթ և կիրակի։ Հետագայում օրերը կարող են շատանալ։ Աշխատանքային գրաֆիկը համաձայնացվում է նախապես թիմի անդամների հետ։
Աշխատավարձն օրավճարով է՝ 5000դր։