
Հաճախորդների սպասարկման մասնագետ, ք. Երևան
VTB Bank (Armenia)
Նկարագրություն
Մեր պրոֆեսիոնալ թիմը համալրելու նպատակով փնտրում ենք մասնագիտական բարձր որակավորում ունեցող Հաճախորդների սպասարկման մասնագետի քաղաք Երևանում: Եթե դուք եռանդուն եք, պատրաստ եք մարտահրավերներ նետել այժմյան արագ փոփոխվող բիզնես իրականությանը և համապատսախանում եք նեքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:
Պարտականություններ
- Բանկի կողմից առաջարկվող բանկային պրոդուկտների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
- Ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների հաշիվների բացում, վճարային քարտերի տրամադրման և փակման հայտերի ընդունում, հաճախորդի կողմից պատվիրված քարտերի տրամադրում,
- Հաճախորդների կողմից հայցած բանկային պրոդուկտների համապատասխան հայտերի լրացում, վարկային հայտերի ընդունում,
- Առկա և պոտենցիալ հաճախորդների հետ մասնաճյուղի ներսում և մասնաճյուղից դուրս հանդիպումների կազմակերպում և մասնակցություն,
- Խաչաձև վաճառքի իրականացում,
- Արագ դրամական փոխանցումների համակարգերով ստացված գումարների վճարում և փոխանցում, ներբանկային, միջբանկային փոխանցումների իրականացում,
- Հաճախորդների կողմից վճարման հանձնարարականների ընդունում և կատարում,
- Հաճախորդների բանկային, քարտային, այլ հաշիվներով կանխիկ և անկանխիկ մուտքերի և ելքերի ձևակերպում:
- Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Բանկային աշխատանքաին փորձը ցանկալի է,
- Բանկային գործի իմացություն,
- Հայերենի գերազանց տիրապետում (գրավոր և բանավոր), ռուսերենի և անգլերենի լավ իմացությունը ցանկալի է,
- Զարգացած համակարգչային հմտություններ,
- Բարձր մոտիվացիա և նախաձեռնողականություն,
- Հաճախորդների սպասարկման զարգացած հմտություններ,
- Թիմային աշխատանքի և շփման զարգացած հմտություններ,
- Հստակ սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն,
- Լարված աշխատանք կատարելու ունակություն:
Հավելյալ նշումներ
Համալրելով ընկերության Թիմը՝ հնարավորություն կունենաք օգտվել նաև հետևյալ #արտոնությունների փաթեթից՝
- Բժշկական ապահովագրություն,
- Կորպորատիվ միջոցառումներ,
- Սպորտային փաթեթ,
- Արտոնյալ ֆինանսական ծառայություններ,
- Պարգևատրման համակարգ,
- Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
- Ընկերության կատարողականության վրա հիմնված բոնուսներ: