
Հաճախորդների սպասարկման մասնագետ
Երևան մոլ
Industry:
Customer Support, Client Care
Deadline:
10/5/2023
City:
Yerevan
Employment type:
Full Time
Նկարագրություն
Երևան Մոլը փնտրում է աշխատասեր, նպատակասլաց, ակտիվ և պարտաճանաչ անձանց իր թիմն ընդլայնելու համար
Պարտականություններ
- Պատասխանել հեռախոսազանգերին, պարզել զանգերի նպատակը և անհրաժեշտության դեպքում ուղղորդել դրանք համապատասխան անձի կամ բաժին,
- Ողջունել, ուղղորդել և արձագանքել այցելուների հարցումներին,
- Երևան Մոլի Ակումբային քարտի նախագծի սպասարկում,
- Երևան Մոլի նվեր քարտի սպասարկում,
- Անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերել մոլի աշխատակիցներին,
- Աշխատանք Մոլի ներքին փաստաթղթաշրջանառության հետ (փաստաթղթերի գրանցում գրանցամատյանում, հանձնում անհրաժեշտ ստորաբաժանումներին, աշխատակիցներին),
- Կատարել անմիջական ղեկավարի ընթացիկ հանձնարարականները և առաջադրանքները ծառայողական պարտականությունների շրջանակում,
- Պահպանել կազմակերպության ներքին կարգապահական նորմերը և կազմակերպել աշատանքը՝ ըստ սահմանված չափանիշների:
Պահանջներ
- Հաղորդակցման գերազանց հմտություններ,
- Ուղղվածություն դեպի հաճախորդ,
- Թիմային աշխատանքի հմտություններ,
- Սթրեսային իրավիճակների կառավարման կարողություն,
- Պատասխանատվության զգացում և ուշադրություն,
- Կազմակերպչական հմտություններ,
- Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,
- Կանխիկ գումարի հետ աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
Գրաֆիկը՝ հերթափոխային, մեկ օր հանգիստ։
Ինչպես դիմել՝ ուղարկեք Ձեր CV-ն։
Սիրով սպասում ենք ՔԵԶ մեր թիմում։
How to apply?