Get our free app. It won't take up space on your device

Հաճախորդների սպասարկման մասնագետ

Երևան մոլ

Industry: Customer Support, Client Care
Deadline: 2/3/2023
City: Yerevan
Employment type: Full time
Work schedule: In shifts
Work experience: Not required, Junior, Mid level
Job posting has expired

Նկարագրություն

Երևան Մոլը փնտրում է աշխատասեր, նպատակասլաց, ակտիվ և պարտաճանաչ անձանց իր թիմն ընդլայնելու համար

Պարտականություններ

  • Պատասխանել հեռախոսազանգերին, պարզել զանգերի նպատակը և անհրաժեշտության դեպքում ուղղորդել դրանք համապատասխան անձի կամ բաժին,
  • Ողջունել, ուղղորդել և արձագանքել այցելուների հարցումներին,
  • Երևան Մոլի Ակումբային քարտի նախագծի սպասարկում,
  • Երևան Մոլի նվեր քարտի սպասարկում,
  • Անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերել մոլի աշխատակիցներին,
  • Աշխատանք Մոլի ներքին փաստաթղթաշրջանառության հետ (փաստաթղթերի գրանցում գրանցամատյանում, հանձնում անհրաժեշտ ստորաբաժանումներին, աշխատակիցներին),
  • Կատարել անմիջական ղեկավարի ընթացիկ հանձնարարականները և առաջադրանքները ծառայողական պարտականությունների շրջանակում,
  • Պահպանել կազմակերպության ներքին կարգապահական նորմերը և կազմակերպել աշատանքը՝ ըստ սահմանված չափանիշների:

Պահանջներ

  • Հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • Ուղղվածություն դեպի հաճախորդ,
  • Թիմային աշխատանքի հմտություններ,
  • Սթրեսային իրավիճակների կառավարման կարողություն,
  • Պատասխանատվության զգացում և ուշադրություն,
  • Կազմակերպչական հմտություններ,
  • Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,
  • Կանխիկ գումարի հետ աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։

Հավելյալ նշումներ

Գրաֆիկը՝ հերթափոխային, մեկ օր հանգիստ։

Ինչպես դիմել՝ ուղարկեք Ձեր CV-ն։

Սիրով սպասում ենք ՔԵԶ մեր թիմում։