
Հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետ
Nairi Insurance ILLC
Industry:
Customer Support, Client Care
Deadline:
9/22/2023
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work schedule:
Five-day workweek
Work experience:
Junior
Նկարագրություն
Նաիրի ինշուրանս Ընկերությունը փնտրում է նպատակասլաց, անընդհատ զարգացման ձգտող հաճախորդների սպասարկման մասնագետի, ում սիրով կսովորեցնենք անհրաժեշտ բոլոր հմտությունները և կներգրավենք մեր մեծ թիմ։
Պարտականություններ
- Նույնականացնել և սպասարկել հաճախորդին՝ համապատասխան վերջինիս հայցի, տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն, պատշաճ կերպով ներկայացնել Ընկերության ծառայությունները,
- իրականացնել ապահովագրության պայմանագրերի նախագծերի կազմում և համաձայնեցում,
- ապահովել կնքվող ապահովագրության պայմանագրերի համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը և ապահովագրության կանոններին,
- ապահովել հաճախորդների սպասարկման որակն ու արդյունավետությունը,
- իրականացնել հաճախորդների հետ առաջացած խնդրահարույց իրավիճակների շտկում,
- սահմանված կարգով և ժամկետներում կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված հանձնարարականները։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- գրագետ խոսք, հաճախորդների հետ աշխատելու ունակություն,
- հոգատար վերաբերմունք հաճախորդների նկատմամբ,
- փոփոխություններին հարմարվելու, արագ սովորելու և ընկալելու ունակություն,
- ժամանակի ճիշտ կառավարման հմտություն և անընդհատ զարգացման ձգտում,
- աշխատանքի ծանրաբեռնվածության պայմաններում և տրված ժամկետներում արագ և ճշգրիտ աշխատելու ունակություն,
- լեզուների տիրապետում (ռուսերեն,անգլերեն),
- տեխնիկական հմտություններ /համակարգիչ և օժանդակ ծրագրեր/,
- աշխատանքային փորձը սպասարկման և/կամ ապահովագրության ոլորտում ցանկալի է։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ Երկուշաբթիից-ուրբաթ 09։00-18։00
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները էլ. փոստի հասցեին։ Ընտրության գործընթացը կազմակերպվելու է դիմումների ընդունմանը զուգահեռ, ուստի վաղ դիմելը խրախուսվում է։ Հարցազրույցին մասնակցելու համար կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները: