
Հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետ
Nairi Insurance ILLC
Industry:
Customer Support, Client Care, Legal, Insurance
Deadline:
6/2/2023
City:
Yerevan
Employment type:
Full time
Work schedule:
Five-day workweek
Work experience:
Junior
Նկարագրություն
Նաիրի ինշուրանս Ընկերությունը փնտրում է նպատակասլաց, անընդհատ զարգացման ձգտող հաճախորդների սպասարկման մասնագետի, ում սիրով կսովորեցնենք անհրաժեշտ բոլոր հմտությունները և կներգրավենք մեր մեծ ընտանիք։
Պարտականություններ
- նույնականացնել և սպասարկել հաճախորդին՝ համապատասխան վերջինիս հայցի, տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն, պատշաճ կերպով ներկայացնել Ընկերության ծառայությունները,
- պատշաճ կերպով կազմակերպել հաճախորդի կողմից ներկայացված դիմումի ընդունման ողջ ընթացքը,
- անհրաժեշտ տվյալները գրանցել Ընկերությունում կիրառվող ավտոմատացված համակարգչային ծրագիր,
- Ընկերությանը ներկայացված ապահովագրական պահանջի կարգավորման գործընթացի, ապահովագրական հատուցման գումարի և ստացման եղանակի մասին տրամադրել տեղեկատվություն Ապահովադրին, Ապահովագրված անձին կամ Շահառուին,
- Ընկերության համակարգչային ծրագրից ստանալ Ընկերության հետ կնքված ապահովագրության պայմանագրին/վկայագրին առնչվող տեղեկատվություն և տրամադրել հաճախորդին:
- իրականացնել հաճախորդների հետ առաջացած խնդրահարույց իրավիճակների շտկում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- հաղորդակցվելու գերազանց ունակություն և կազմակերպչական ձիրք,
- գրագետ խոսք, հաճախորդների հետ աշխատելու ունակություն,
- հոգատար վերաբերմունք հաճախորդների նկատմամբ,
- փոփոխություններին հարմարվելու, արագ սովորելու և ընկալելու ունակություն,
- ժամանակի ճիշտ կառավարման հմտություն և անընդհատ զարգացման ձգտում,
- աշխատանքի ծանրաբեռնվածության պայմաններում և տրված ժամկետներում արագ և ճշգրիտ աշխատելու ունակություն,
- տեխնիկական հմտություններ /համակարգիչ և օժանդակ ծրագրեր/,
- աշխատանքային փորձը սպասարկման և ապահովագրության ոլորտում ցանկալի է։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ 09։00-18։00