
Գրասենյակային բանվոր
Ucom
Նկարագրություն
Մենք փնտրում ենք գրասենյակային բանվոր, ով կիրականացնի գրասենյակի տարածքում գույքի տեղաշարժը, պահեստավորումը և առաքումը՝ ապահովելով աշխատանքի սահուն ընթացքը։
Եթե պատրաստ ես գիտելիքդ, փորձդ ու ողջ ներուժդ գործի դնել՝ մարդկանց անխափան հաղորդակցումն ապահովելու համար, ապա միացի՛ր մեզ։
Պարտականություններ
- Կազմակերպել և իրականացնել գրասենյակի տարածքում գույքի տեղաշարժը,
- Վերահսկել բանվորական աշխատուժը գույքի մեծածավալ տեղաշարժերի ընթացքում,
- Ընդունել ստացված ապրանքները և ապահովել դրանց պահեստավորումը,
- Կազմակերպել ապրանքների առաքումը վաճառասրահներ՝ վարորդի ուղեկցությամբ,
- Օժանդակել տարբեր բաժիններին գրասենյակի սպասարկման հետ կապված անհրաժեշտ աշխատանքների ընթացքում։
Պահանջներ
- Բարձր պատասխանատվության զգացում,
- Թիմում աշխատելու և համագործակցելու կարողություն,
- Հաղորդակցման հմտություններ,
- Ֆիզիկական աշխատանք կատարելու պատրաստակամություն։
Հավելյալ նշումներ
Միացի՛ր մարդկանց, որոնք աշխատում են մարդկանց համար։
Դիմելու համար պարզապես սեղմի’ր Apply now/Դիմել հիմա կոճակը։
Ucom-ը մատուցում է ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունները Հայաստանում: Բացարձակ առաջատար է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը շարժական ինտերնետի հայկական շուկայում: Այդ մասին վկայում է ֆիքսված և շարժական ինտերնետի թեստավորման և վերլուծության համաշխարհային առաջատար Ookla® ընկերությունը, որը Ucom-ին շնորհել է «Ամենաարագ շարժական ինտերնետը Հայաստանում 2017» Speedtest Award™ մրցանակը, ինչպես նաև «Ամենաարագ ֆիքսված ցանցը Հայաստանում 2021» մրցանակը, ինչի համար հիմք է ծառայել Speedtest Intelligence® տվյալների վերլուծությունը: 2022-ին Ookla®-ն Ucom-ին շնորհել է «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2022» և «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2022» մրցանակները, ինչն ընկերության 1400 աշխատակիցների համատեղ ջանքերի լավագույն գնահատականն է ոչ միայն հայաստանյան շուկայի, այլև տարածաշրջանի և ԱՊՀ երկրների մակարդակով։
Ucom-ը մշտապես աշխատում է բարելավել դիմորդների փորձառությունը՝ ապահովելով անմիջական եւ թափանցիկ հարցազրույցների ընթացակարգ։