
Գրասենյակային աշխատակից
Vedi Alco
Նկարագրություն
«Վեդի Թրեյդ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում Գրասենյակային աշխատակցի:
Պարտականություններ
- Կազմակերպության ղեկավարի կողմից հանձնարարված համապատասխան առաջադրանքների ու պարտականությունների իրականացում
- Փաստաթղթաշրջանառության կազմակերպում (կազմում, տպում/սքանավորում)
- Գրասենյակի անխափան աշխատանքի ապահավում
Պահանջներ
- Համակարգչային ընդհանուր գիտելիքներ՝ MS office փաթեթի լավ իմացություն
- Բարձրագույն կրթություն
- Մաթեմատիկական բազային գիտելիքներ
- ՀԾ ծրագրի պարտադիր իմացություն
- Անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն
- Նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերելու ցանկություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից շաբաթ, ժ. 09:00-18:00
Բարձր աշխատավարձն ապահովված է:
Հայկական գինեգործության բազմադարյան փորձի շարունակողն է «Վեդի Ալկո» ընկերությունը, որն իր կազմում ներառում է երկու խոշոր ձեռնարկություններ՝ 1938 թվականին հիմնված «Գետափի գինու գործարան»-ը և 1956 թվականին հիմնված «Վեդու գինու գործարան»-ը:
Պահպանելով հայկական գինեգործության ավանդույթները` տարիներ շարունակ մենք ձգտել ենք ստեղծագործաբար զարգացնել դրանք` նոր նրբերանգներ ավելացնելով համային հարուստ փնջերին:
Այսօր «Վեդի-Ալկո» ընկերությունն արտադրում է ավելի քան 100 անուն ոգելից խմիչքներ` տարատեսակ օղիներ, կոնյակներ, գինիներ՝ անապակ, կիսաանապակ, կիսաքաղցր, կիսաաղանդերային, աղանդերային բարձրորակ, մրգահատապտղային թունդ ըմպելիքներ, որոնք մեծ պահանջարկ են վայելում սպառողների շրջանում: