
Գրաֆիկ Դիզայներ/ՍՄՄ մասնագետ
ֆրեյա էնդ Սոն ՍՊԸ
Industry:
Marketing, Advertising, PR
Deadline:
6/17/2023
City:
Yerevan
Employment type:
Full time
Salary:
200,000 - 250,000 ֏
Work experience:
Mid level
Նկարագրություն
Ֆրեյա Էնդ Սոն ՍՊԸ-ն փնտրում է ակտիվ ու ստեղծագործական միտք ունեցող SMM մասնագետի ով կտիրապետի նաև գրաֆիկ դիզայնի:Մասնագետը պետք է լավ պատկերացում ունենա, թե ինչպե՞ս է աշխատում յուրաքանչյուր սոցիալական մեդիայի հարթակ, և ինչպե՞ս օպտիմիզացնել ներկայացված բովանդակությունը, որպեսզի այն ստեղծի բարձր ներգրավվածություն:
Պարտականություններ
- Ընկերության սոցիալական մեդիայի հարթակների վարում ՝ ամենօրյա գրաֆիկով (Facebook, Instagram)
- Սոցիալական մեդիայի ռազմավարության կառուցում և իրականացում՝ մրցակիցների և լսարանի հետազոտության միջոցով,
- Յուրաքանչյուր սոցիալական մեդիայի հարթակում ընկերության էջերի օպտիմիզացում, նոր միտումների հետևում և նոր գաղափարների ու մոտեցումների առաջարկում։
- Նախագծերի դիզայնի մշակում` կորպորատիվ ոճին համապատասխան,
- Մասնակցում նախագծերի քննարկմանն ու նոր գաղափարների առաջարկում,
- Իրականացնի բոլոր դիզայներական աշխատանքները, որոնք բխում են ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների ցանկից (Գրաֆիկական բաններների, թռուցիկների, բրոշուրների, պրեզենտացիաների պատրաստում)
- Դիզայնի և տպագրության համար անհրաժեշտ էլեկտրոնային նյութերի բազայի ստեղծում, դասավորում, դասակարգում և թարմացում:
- Անհրաժեշտության դեպքում նյութերի որոնում և ձեռքբերում համացանցից:
- Հաշվետվություն ներկայացնի ղեկավարին կատարվարված աշխատանքների և ֆինանսական հոսքերի վերաբերյալ:
Պահանջներ
- Դիզայների կամ հարակից մասնագիտությունների առնվազն բակալավրի որակավորում,
- Մասնագիտական աշխատանքային փորձը ցանկալի է,
- Adobe Photoshop, Adobe Illustrator, Corel Draw ծրագրերի իմացություն,
- Հայերենի գերազանց իմացություն, օտար լեզուների իմացությունը ցանկալի է,
- Ստեղծագործական մտածողություն և խնդիրներ լուծելու կարողություն:
- Խմբային աշխատանքի ունակություն և պատրաստակամություն,
- Ժամանակի կառավարման հմտություն
- Ուսումնասիրել և վերլուծել առկա և պոտենցիալ հաճախորդների պահանջարկը,
- Գրագետ պատասխանել նամակներին, մեկնաբանություններին և հաճախորդների հարցումներին,
- Պատրաստել համապատասխան գովազդային նյութեր,
- Գովազդներից հետո համեմատել արդյունքները՝ տեսանելիության և արձագանքի ակտիվության չափը,
- Վերլուծության արդյունքում հաստատել լավագույն օրերը և ժամերը գովազդի համար,
- Համագործակցել այլ բաժինների՝ ընկերության հեղինակությունը պահպանելու, հիմնական «խաղացողներին» բացահայտելու և գործողությունները որակյալ համակարգելու նպատակով։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրերն ու ժամերը․ երկ․-ուրբաթ՝ 10:00 – 18:00:
How to apply?