Get our free app. It won't take up space on your device

Գրաֆիկ դիզայներ

ԱՍՈՂԻԿ

Industry: Art, Design
Deadline: 4/20/2025
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level, Senior
Job posting has expired

Նկարագրություն

«Ասողիկ» հրատարակչությունը փնտրում է ստեղծարար, եռանդուն և վառ երևակայությամբ գրաֆիկ դիզայների, ով պատրաստ է միանալ մեր ստեղծագործ թիմին։

📌 Պարտականություններ

  • Տպագրական նյութերի ձևավորում և պատրաստում (բուկլետներ, պաստառներ, տուփեր, տոպրակներ և այլն),
  • Տպագրության համար վերջնական ֆայլերի պատրաստում՝ ճիշտ չափերով և ձևաչափերով,
  • Փաթեթավորման նյութերի դիզայնի մշակում,
  • Նոր ստեղծագործական գաղափարների առաջադրում և իրականացում՝ թիմի հետ համատեղ,
  • Աշխատանք նախագծերի և պատվերների հետ ըստ հստակ ժամկետների,
  • Արտադրական բաժնի հետ համագործակցություն՝ նախատպագրական պատրաստման փուլում ճշգրտումների համար,
  • Ընկերության շուկայավարման կարիքների համար վիզուալ նյութերի պատրաստում (օր.՝ սոցիալական մեդիայի պատկերներ)։

📌 Պահանջներ

  • Վարժ տիրապետում հետևյալ ծրագրերին՝ Adobe Photoshop, Adobe Illustrator, CorelDRAW, Adobe InDesign,
  • Արագաշարժություն և կրեատիվ, նորարար մտածողություն,
  • Թիմում աշխատելու և հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • Ժամանակի արդյունավետ պլանավորման կարողություն,
  • Միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն,
  • Առնվազն 2-3 տարվա աշխատանքային փորձ գրաֆիկական դիզայնի ոլորտում,
  • Պարտադիր է ունենալ ստեղծագործական պորտֆոլիո (նախագծերի օրինակներ)։

📍 Աշխատանքի վայրը՝ Երևան, Բաղրմայան 30,
🕒 Աշխատանքային ժամեր՝ լրիվ աշխատանքային օր։

Tel. +37493995562

Company օverview
address
Address
Մարշալ Բաղրամյան 30
address
Number of employees
1-15

Փոստ Պրինտ ՍՊԸ-ն ներկայացնում է Good Shop և Good Pack ապրանքանիշերը, որոնք հանդիսանում են տուփերի, տոպրակների, փաթեթավորման և առաքման այլ նյութերի, ինչպես նաև գրենական, տնեսական, տպագրական և ցուցադրական պարագաների առաջատար մատակարար:

Վերլուծելով մեր հաճախորդների կարիքներն ու պահանջները և փորձելով առավել լիարժեք դարձնել մատուցվող ծառայությունների ցանկը` այսօր առաջարկում ենք տեղական, եվրոպական և ասիական լավագույն արտադրողների ապրանքներ ու պարագաներ, միևնույն ժամանակ իրականացնելով տպագրության առաջնակարգ ծառայություններ՝ օֆսեթ, թվային, լայնաֆորմատ, հուշանվերների տպագրություն և այլն։

See more

Spread the word! Share this job on social media