«Մոշն Թայմ» գովազդային ընկերությունը փնտրում է մոտիվացված անհատի՝ ընկերության դիզայներական թիմին միանալու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Հասկանալ հաճախորդի բիզնես պահանջները և մշակել դրանց համապատասխան դիզայներական կոնցեպտներ
- Կատարել փոքր օնլայն հետազոտություններ և հավաքագրել համապատասխան նյութեր
- Ցուցաբերել ստեղծագործական մոտեցում ՝ նոր գաղափարներ կյանքի կոչելու համար
- Առաջարկել նորարարական օպտիմալ լուծումներ՝ հաշվի առնելով արժեքի և ժամանակի սահմանափակումները
- Հետաքրքրվել և մշտապես թարմացնել գիտելիքները նոր մեդիայի ոլորտում առկա և առաջ եկող գործիքների, մասնավորապես՝ դիզայնի ծրագրերի վերաբերալ, ինչպիսիք են Corel Draw, Illustrator, Photoshop, 3ds Max
- Մշակել ինտերակտիվ դիզայներական լուծումներ
- Աշխատել թիմում՝ լուսանկարիչների, բովանդակություն գրողների, այլ դիզայներների, վեբ-ծրագրավորողների, հաճախորդների հետ կապ պահպանող մասնագետների և մարքեթինգի մասնագետների հետ
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
- Աշխատանքային փորձը պարտադիր է
- Adobe Photoshop, Adobe Illustrator/Corel Draw և 3ds Max-ի պարտադիր իմացություն
- Creative և հետաքրքիր մտածողություն
- Ֆանտազիայի առկայություն
- Թիմում աշխատելու հմտություն և պատրաստակամություն
- Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն
- Հստակ վերջնաժամկետների պայմաններում աշխատելու կարողություն և պատասխանատվություն
Հարկավոր են աշխատակիցներ և Freelance և Full Time տարբերակով։
Համապատասխան անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրականը և պորտֆոլիոները նշված էլ. հասցեին: