Նկարագրություն
Ապահովում է կազմակերպության փաստաթղթերի ստեղծման և փաստաթղթաշրջանառության կազմակերպման աշխատանքները, ինչպես նաև կազմակերպության ղեկավարի կազմակերպական և տեխնիկատեղեկատվական աշխատանքների իրականցումը
Պարտականություններ
- Ընդունել և առաքել փաստաթղթեր:
- Գրանցել, որոշարկել փաստաթղթերը, հետևել ստորագրման ներկայացված փաստաթղթերի ճիշտ ձևավորմանը եւ կազմել պատասխան փաստաթղթերի նախագծերը
- Հետևել փաստաթղթերի կատարման ժամկետներին
- Մշակել գործերի անվանացանկ և արխիվացնել փաստաթղթերը
- Պահպանել գործնական կապը գործընկերների հետ
- Ուսումնասիրել մրցակցային շուկան
- Աջակցել աշխատանքների կազմակերպչական գործառույթներում:
- Կազմակերպել այցելուների ընդունելություն, ծանոթանալ նրանց առաջադրած խնդիրներին և ընթացք տալ դրանց` իր իրավասության շրջանակներում
- Կազմակերպել խորհրդակցություններ, ժողովներ, հանդիպումներ և այլ միջոցառումներ
- Կազմակերպել հեռախոսազանգեր
- Գտնել ղեկավարին անհրաժեշտ տեղեկատվութուն
- Կազմել ղեկավարի աշխատանքային ժամանակացույցը
- Ապահովել ղեկավարի աշխատատեղը գրասենյակային պիտույքներով, կազմտեխնիկայով և տեխնիկական այլ միջոցներով
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Համապատասխան աշխատանքային փորձը ցանկալի է
- MS Office ծրագրային փաթեթի լավ տիրապետում
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
- Հստակ խոսք, մտքի գրագետ և հակիրճ շարադրման հմտություն
- Բանակցային հմտություններ:
- Ուշադիր, ճկուն, տրամաբանող:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրերը՝ 5-օրյա և ժամերը՝ 09:00-18:00