
Գնումների մասնագետ
AM Group
Նկարագրություն
«Էյ Էմ Գրուպ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու գնումների մասնագետի` միանալու իր թիմին։
Պարտականություններ
- Ապրանքների գնային հարցումների կազմում ընկերության պահանջներին համապատասխան
- Մատակարարների հետ գրավոր և բանավոր բանակցությունների վարում և մշտական հետադարձ կապի պահպանում, փաստաթղթաշրջանառության ապահովում/իրականացում։
- Օտարերկրյա գործընկերների հետ նամակագրության վարում, պայմանագրերի կնքման համար անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստում
- Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և ներկայացում
- Ապրանքների տեղափոխության ժամկետների ճշգրիտ կատարման վերահսկողություն
- Արտաքին շուկաներից անհրաժեշտ տվյալների հավաքագրում և համեմատական վերլուծությունների պատրաստում
Պահանջներ
- Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
- Անգլերեն, ռուսերեն լեզուների տիրապետում, ազատ հաղորդակցելու և նամակագրության հմտություններ
- Համակարգչային գիտելիքներ,
- Արագ կողմնորոշվելու, որոշում կայացնելու ունակություն
- Ժամանակի կառավարման հմտություն
- պատասխանատվության բարձր զգացում,
Հավելյալ նշումներ
Պարտադիր փորձաշրջան՝ 1-2 ամիս
Աշխ. գրաֆիկ` երկուշաբթի-շաբաթ
աշխ. ժամեր՝ 9:00-18:00
աշխատավարձը` 300․000-500.000 դրամից սկսած
հասցեն` ք. Երևան, Երվանդ Քոչար 8/2
Հետաքրքրված անձինք կարող են դիմել՝ ուղարկելով ինքնակենսագրական կամ զանգահարելով 055 588425 հեռախոսահամարով։
«Էյ Էմ Գրուպ» ՍՊԸ իրականացնում է ալյումինե և մետաղապլաստե պատուհանների, դռների, ներքին և արտաքին ձևավոր, նկարազարդ և նախշազարդ վիտրաժների, ցուցափեղկերի, ապակե և մետաղական բազրիքների, ապակե լոգախցիկների պատրաստում և տեղադրում, ինչպես նաև շենքերի, շինությունների, առանձին օբյեկտների արտաքին ձևավորում՝ ալյուկոբոնդե պանելներով։ Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը լայն է և ընդգրկուն։ Յուրաքանչյուր հաճախորդի ցուցաբերվում է անհատական մոտեցում, իսկ շինարարական կազմակերպությունների հետ համագործակցությունը դրված է բարձր պատասխանատվության, վստահության, մատուցված ծառայությունների բարձր որակի և անթերի իրականացման հիմքերի վրա։ Ընկերության առաքելությունն է. ստեղծել հնարավորություն անհատ հաճախորդների և կազմակերպությունների համար իրականացնել անհատական բնակելի տների, բնակարանների, հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների ջերմամեկուսացումը և ձայնամեկուսացումը բարձրորակ դռներով և պատուհաններով, ինչպես նաև վերջիններիս արտաքին ձևավորումը յուրօրինակ դիզայնով և նյութերով։ Ընկերության նպատակն է. մատուցել որակյալ, անթերի արտադրանք և ծառայություն հաճախորդներին՝ ստացված արդյունքներով ապահովելով կազմակերպության հետագա աճը, կատարելագործումը և մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնումը։