
Գնումների կրտսեր մասնագետ
Arpi Solar LLC
Նկարագրություն
«Արփիսոլար» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿՐՏՍԵՐ ՄԱՍՆԱԳԵՏ:
Պարտականություններ
- Ընկերության անհրաժեշտ ապրանքատեսակների գնման գործընթացի կազմակերպում
- Ներքին շուկայի մատակարարների հետ աշխատանքների կազմակերպում
- Պահեստային մնացորդների ստուգում, մատակարարման ժամկետների հետևում
- Մատակարարման փաստաթղթաշրջանառության վարում
- Անմիջական ղեկավարի կողմից գնումների և մատակարարման գործընթացների հետ կապված հանձնարարականների կատարում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Անգլերեն / ռուսերեն լեզուների իմացություն
- Աշխատանքային փորձ
- Excel-ի իմացություն
- Թիմային աշխատանք և ժամանակի կառավարում
- Արագ կողմնորոշվելու, որոշումներ կայացնելու ունակություն
Հավելյալ նշումներ
- Գրասենյակը՝ Դավթաշեն 3-րդ թաղ. 12/3
- Աշխատանքային գրաֆիկը՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-18:00
- Աճելու, առաջընթացի հնարավորություն
- Բազմաթիվ թիմբիլդինգներ
Հիմնադրվելով 2012թ. Արփի Սոլար ընկերությունը նպաստում է Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտի զարգացմանը, շարունակաբար գրանցելում է բարձր ցուցանիշներ արևային համակարգերի նախագծման և տեղադրման գործում՝ ապահովելով հասանելիություն Հայաստանի յուրաքանչյուր անկյունում բնակվող ֆիզիկական և իրավաբանական անձանց համար: Ընկերության գլխավոր սկզբունքը բարեխիղճ և բարձրակարգ մասնագիտական ծառայությունների մատուցումն է: Ուստի մեր փորձառու մասնագետներն իրենց աշխատանքում հիմնվում են որակի միջազգային ստանդարտների և ոլորտի լավագույն փորձի վրա՝ յուրաքանչյուր արևային համակարգի տեղադրում հարմարեցնելով մեր հաճախորդների իրական պահանջներին: