Get our free app. It won't take up space on your device
Industry: Procurment, Import, Export
Deadline: 2/19/2023
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level
Job posting has expired

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը աշխատանքի է հրավիրում գնումների գլխավոր մասնագետի։

Պարտականություններ

  • Գնումների պլանի (ըստ գնման մեթոդի, տեսակի, քանակի, գնի, մատակարարման պայմանների, աղբյուրների և այլն) կազմման գործընթացների մասնակցություն,
  • Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի գնումների գործընթացին մասնակցություն, այդ թվում միջազգային դոնորի Գնումների ուղեցույցի Գնման փաստաթղթերի նախապատրաստում համաձայն (առաջարկի հրավեր, ստանդարտ առաջարկի փաստաթղթեր, տեխնիկական մասնագրեր, առաջարկի գնահատման հաշվետվություններ և այլն),
  • Գնումների գործընթացին առնչվող փաստաթղթերի պատրաստում,
  • Գնումներին առնչվող ՀՀ օրենսդրությամբ պահանջվող բոլոր փաստաթղթերի նախապատրաստում,
  • Մրցութային հանձնաժողովների աշխատանքի նախապատրաստում և անհրաժեշտ տեղեկատվության ապահովում,
  • Մրցութային հանձնաժողովների արձանագրությունների կազմում,
  • Առաջարկների գնահատման, գնահատման հաշվետվությունների և պայմանագրերի շնորհման երաշխավորագրերի հետ կապված գործընթացների նախապատրաստում,
  • Պայմանագրերի կնքման գործընթացի նախապատրաստում,
  • Իրականացնել պայմանագրերի ժամկետների նկատմամբ հսկողություն և զեկուցում Ֆինանսական ղեկավարին` հնարավոր խախտումների վերաբերյալ,
  • Գնումների առաջընթացի հաշվետվությունների կազմում,
  • Մասնակցություն ծրագրի աշխատանքային պլանի նախապատրաստմանը։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթությունը պարտադիր է,
  • Պետական գնումների համակարգողի որակավորում,
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ գնումների մասնագետի պաշտոնում,
  • ՀՀ «Գնումների մասին» օրենքի շրջանակներում գնումների ընթացակարգի կազմակերպման փորձ,
  • Դոնոր կազմակերությունների գնումների ընթացակարգերի տիրապետում,
  • Դոնորների կազմակերպությունների հետ ֆինանսական համագործակցության պահանջների տիրապետում,
  • Աշխատանքային էթիկայի կանոնների պահպանման կարողություն,
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների տիրապետում,
  • Ժամանակի կառավարման կարողություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրերը՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամերը՝ օրական 8 ժամ։ Դիմորդը պետք է ներկայացնի երկու երաշխավորագիր։

Spread the word! Share this job on social media