Գլխավոր տնօրենի օգնական(գործավարուհի)
Hayasy Group LLC
Նկարագրություն
«Հայասի Գրուպ» ՍՊԸ ընկերությունը փնտրում է բանիմաց և նպատակասլաց անձի, ով կզբազեցնի գլխավոր տնօրենի օգնականի հաստիքը:
Պարտականություններ
-
Պատասխանել հեռախոսազանգերին,
-
Ստանալ մուտքային հեռախոսային հաղորդագրությունները,
-
Տնօրենի կողմից տրվող հանձնարարությունների իրականացում,
-
Պատրաստել թղթակցություն, հաշվետվություններ, կազմել արձանագրություններ և հետևել դրանց իրագործմանը` սահմանված ժամկետներում,
-
Ընդունել դիմումներ,
-
Ուղարկել և ստանալ նամակներ էլեկտրոնային հասցեով,
-
Գործընկերների և հյուրերի դիմավորում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձը ցանկալի է
- Կազմակերպված և արագ աշխատելու ունակություն
- Կազմակերպչական և հաղորդակցման գերազանց հմտություններ
- Բանակցելու հմտություններ
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր իմացություն
- Համակարգչային գիտելիքներ (Word, Excel, Outlook)
- Պատասխանատվության բարձր զգացում:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրերն ու ժամերը՝ երկուշաբթիից-ուրբաթ 09:00 - 18:00
Աշխատանքը իրականացվում է գրասենյակից։
Ընկերությունը գտնվում է՝ ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ոսկեվազում, Երևանից 15 կմ հեռավորության վրա:
Ընկերությունը տրամադրում է անվճար տրանսպորտ: