Get our free app. It won't take up space on your device

Գլխավոր հաշվապահ

YEA Engineering LLC

Industry: Accounting, Finance, Banking
Deadline: 4/23/2025
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Senior
Job posting has expired

Նկարագրություն

ԵԻԱ Ինժեներինգ ընկերությունը աշխատանքի է հրավիրում գլխավոր հաշվապահի։

Պարտականություններ

  • Կազմակերպության հաշվապահական հաշվառման վարում ՀԾ Հաշվապահ ծրագրի միջոցով,
  • Ապահովել հաշվապահական հաշվառման վարումը, հաշվետվությունների ժամանակին կազմումն ու համապատասխան մարմիններին ներկայացումը,
  • Հետևել հարկային, հաշվապահական և ֆինանսական օրենսդրության փոփոխություններին և ապահովել հաշվապահության վարումը գործող օրենսդրության պահանջներին համապատասխան,
  • Իրականացնել կազմակերպության ֆինանսական և հարկային հաշվառում,
  • Կատարել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի, հիմնական միջոցների, եկամուտների և ծախսերի ճշգրիտ հաշվառում և վերլուծություն,
  • Կատարել աշխատավարձի հաշվարկ,
  • Իրականացնել բանկային քաղվածքների մուտքագրում ՀԾ Հաշվապահ ծրագիր, ինչպես նաև հաշվարկային փաստաթղթերի դուրսգրում։

Պահանջներ

  • Մասնագիտական կրթություն տնտեսագիտության, հաշվապահության կամ ֆինանսական ոլորտում,
  • Առնվազն 4 տարվա աշխատանքային փորձ,
  • ՀԾ-Հաշվապահ համակարգի իմացություն,
  • Excel-ի լավ իմացություն,
  • ՀՀ օրենսդրության իմացություն,
  • Հաղորդակցման և բանակցային հմտություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5-օրյա աշխատանքային շաբաթ՝ 09։00-18։00։

Spread the word! Share this job on social media