ՎԵԼԼԱՐ ԳՐՈՒՊ ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում բարձրակարգ էներգետիկների։
Պարտականություններ
Գործարանի արտադրական հոսքագծերի, օժանդակ համակարգերի և գործարանում գտնվող այլ համակարգերի և սարքավորումների անսարքությունների ախտորոշում
Գործարանի արտադրական հոսքագծերի, օժանդակ համակարգերի և գործարանում գտնվող այլ համակարգերի և սարքավորումների անսարքությունների կանխարգելիչ, ուղղիչ և վթարային տեխնիկական սպասարկման իրականացում:
Գործարանի տարածքում գտնվող շինություններում լուսավորության և էլեկտրամատակարարման անխափան ապահովում:
Պահանջներ
Բարձրագույն մասնագիտական (տեխնիկական) կրթություն և առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ
Որակավորման հավաստագիր:
Բարձր պատասխանատվության զգացում:
Միջանձնային հարաբերությունների և շփման հմտություններ:
Լարված իրավիճակում աշխատելու փորձ:
Ռուսերեն լեզվի տեխնիկական մակարդակի իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն:
Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե կամ դիմել նամակի միջոցով: