Գանձապահ-օպերատոր (Վանաձոր)
AREX Co
Նկարագրություն
Վաճառքի ծրագրային ձևակերպումների իրականացում:
Պարտականություններ
- Վաճառքից ստացված դրամական միջոցների ընդունում, պահպանում և ծրագրային ձևակերպում` պահպանելով սահմանված կանոնները,
- կանխիկ և անկանխիկ/քարտային վճարումների մուտքագրում,
- վաճառքի ձևակերպում,
- ՀԴՄ և Pos տերմինալների հաշվետվությունների կազմում,
- ՀԴՄ կտրոնի տրամադրում /ՀԴՄ-Ի վերադարձ,
- դրամարկղի մնացորդի ստուգում,
- ապառիկ գործարքների իրականացում,
- գնորդների փոխանցումների վերահսկողություն, ստուգում,
- նախահաշիվների, հաշիվների դուրս գրում,
- հարկային հաշիվների վերստուգում, ուղղում, ճշգրտում,
- տեղափոխությունների համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմում:
Պահանջներ
- բարձրագույն կրթություն
- գանձապահի կամ հաշվետարի աշխատանքային փորձ,
- գրագետ խոսք,
- 1C- ի իմացությունը կդիտվի որպես առավելություն:
«AREX Co» Ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին։ Նպատակ ունենալով զբաղեցնել մրցակցային տեղ հայկական և միջազգային շուկաներում` մեր ընկերությունն արտադրում է շինարարական աշխատանքների և ինտերիերի ապահովման համար անհրաժեշտ բարձրորակ և գրավիչ արտադրանք՝ բարձրորակ կահույք, դռներ և պատուհաններ, ինչպես նաև տարբեր շինաշխատանքներում կիրառվող խողովակներ, մետաղյա կոնստրուկցիաներ։ Կիրառվող բարձրակարգ հումքով և արհեստավարժ մոտեցմամբ արտադրված արտադրանքը հավանության է արժանացել սպառողների կողմից։ «AREX Co»-ն առաջնորդվում է կորպորատիվ կառավարման բարձր ստանդարտներով և կարևորում է պրոֆեսիոնալ թիմի դերը բիզնեսի բոլոր գործընթացներում: Ընկերությունում ստեղծված են լավագույն և անվտանգ աշխատանքային պայմանները, աշխատողների համար ապահովված են` մրցունակ աշխատավարձեր, մասնագիտական աճ և զարգացում։