
Գանձապահ
Icefish
Նկարագրություն
Այս Ֆիշ ընկերությունը աշխատանքի է հրավիրում՝ գանձապահների ՀԾ ծրագրի իմացությամբ Նոր Նորքի Լվովյան 14/1 հասցեյում աշխատանքի համար, CV-ն ուղարկել նկարով ,հարցազրույցը և փորձաշրջանը տեղի է ունենալու Խորենացի 42 հասցեում։
Առաջին հերթափոխ՝ 9:00 - 16:00,
Երկրորդ հերթափոխ՝ 16:00 - 23:00։
Պարտականություններ
- POS, ՀԴՄ-ի հետ աշխատելու կարողություն,
- ՀԾ ծրագրի լավ իմացություն,
- Դրամական միջոցների հետ աշխատելու կարողություն,
- Սպասարկման ճկունություն՝ հաճախորդի հետ արդյունավետ հաղորդակցման հմտություններ,
- Գրագետ և կիրթ շփման ունակություն,
- Համոզիչ խոսք,
- Հաճախորդի սպասելիքները գերազանցելու և վստահություն ներշնչելու կարողություն,
- Թիմի ներսում աշխատելու կարողություն։
Պահանջներ
- Աշխատանքային փորձ,
- Իրականացնել բարեհամբույր սպասարկում։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկը՝ շաբաթական 6 օր, յոթժամյա գրաֆիկ։
Այս Ֆիշ ընկերությունը հիմնադրվել է 2019 թ-ին: Զբաղվում է ծովամթերքի ներմուծմամբ, մանրամեծածախ վաճառքով: