
Գանձապահ
V.A.S. GROUP LLC
Նկարագրություն
Վ.Ա.Ս. Գրուպ ՍՊ ընկերությանը պատկանող ՎԱՍ գաստրոմարկետին (Խորենացի 6) անհրաժեշտ է գանձապահներ հետևյալ պայմաններով`
Պարտականություններ
- Հաճախորդներին բարեհամբույր և ժպիտով սպասարկում
- Կանխիկ և անկանխիկ գումարի ընդունում
- Անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարությունների կատարում
Պահանջներ
- Աշխատանքային փորձը պարտադիր է
- Դրամական միջոցների հետ աշխատելու կարողություն
- ՀԴՄ ի հետ աշխատելու կարողություն
- 1C ծրագրի իմացություն
- Սպասարկման և հաղորդակցման հմտություններ
- Ուշադրություն և պատասխանատվություն
«Վ.Ա.Ս. ԳՐՈՒՊ» ընկերության նախապատմությունը սկիզբ է առնում դեռևս 1991թ.-ից` որպես մանրածախ առևտրով զբաղվող փոքր ընկերություն: Տարիների ընթացքում, արդյունավետ կառավարման արդյունքում, ընդլայնելով իր գործունեությունն, այսօր «Վ.Ա.Ս. ԳՐՈՒՊ» -ը հանդիսանում սննդամթերք ներմուծող մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող առաջատար ընկություններից մեկը Հայաստանում, որն իր առաքելությունն է համարում սպառողին մշտապես ներկայացնել բարձրորակ և հասանելի պարենային ապրանքներ և ծառայություններ: