Get our free app. It won't take up space on your device
Industry: Customer Support, Client Care
Deadline: 10/14/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Other
Work experience: Mid level

Նկարագրություն

«Ակվատեկ» մարզաառողջարանային համալիրում աշխատանքի են հրավիրվում ընդունարանի գանձապահներ:

Պարտականություններ

  • կանխիկ դրամով աշխատանքի իրականացում,
  • դրամաարկղի նկատմամբ հսկողություն,
  • կանխիկ և անկանխիկ դրամի մուտքագրում և ելքագրում,
  • հաճախորդներին բարեհամբյուր սպասարկում,
  • ծառայությունների ներկայացում և վաճառքի իրականացում,
  • օրվա հաշվետվությունների հանձնում:

Պահանջներ

  • Սեռը՝ իգական,
  • տարիքը՝ 20-35,
  • բարձրագույն կրթություն,
  • նվազագույնը 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
  • կանխիկ դրամով աշխատելու փորձ,
  • Microsoft Office-ի լավ իմացություն, հաշվապահական ծրագրերի իմացությունը ցանկալի է,
  • հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների լավ իմացություն,
  • թիմային աշխատանքի ունակություններ,
  • կոնֆլիկտային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
  • հաղորդակցվելու գերազանց ունակություն,
  • ճկունություն և թիմում աշխատելու ունակություն,
  • պատասխանատվության զգացում:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկը ուժամյա է՝ 2 օր աշխատանքի, 1 օր ազատ:

Ժամերը՝ 07:00-15:00, 15:00-23:00:

Առավոտյան և երեկոյան ժամերին տրամադրվում է ավտոմեքենա։

Աշխատավարձ՝ ամսական 150000 ՀՀ դրամ + անվճար ընդմիջում + համալիրի ծառայություններից օգտվելու անվճար հնարավորություն

Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե նշված էլ. հասցեին

Company օverview
address
Address
ք. Երևան, Մյասնիկյան 40/2
Phone
Phone
010588888
«Ակվատեկ» համալիրը Երևանում ստեղծված առաջին ժամանցային ջրայգին է՝ ֆիտնես ակումբով, SPA կենտրոնով ու հյուրանոցով, ինչը հնարավորություն է տալիս այցելել մեզ տարվա բոլոր եղանակներին և վայելել ջերմությունն ու ամառային շունչը: Մեր համալիրում ամեն ինչ նախատեսված է կատարյալ հանգստի համար:
See more

Spread the word! Share this job on social media