Get our free app. It won't take up space on your device

Գանձապահ

Carrefour Armenia

Industry: Customer Support, Client Care
Deadline: 5/26/2023
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Not required
Job posting has expired

Նկարագրություն

Քարֆուր Հայաստան ընկերությունը փնտրում է ակտիվ, պատասխանատու և աշխատասեր գանձապահների և բաժնի աշխատակիցների:

Պարտականություններ

  • Վաճառքների գրանցում, ապրանքների սքանավորում
  • Կանխիկ և անկանխիկ դրամական գործարքների իրականացում
  • Կանխիկի հաշվառում և վերահսկում
  • Դրամարկղի մնացորդի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում
  • Անմիջական ղեկավարի կողմից աշխատանքային պարտականություններից բխող այլ հանձնարարությունների կատարում
  • Ընկերության ներքին կարգապահական կանոնների և չափանիշների հետևում

Պահանջներ

  • Աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում ցանկալի է
  • Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է
  • Հաղորդակցման հմտություններ՝ գրագետ խոսք, բարեհամբույր շփման ունակություն
  • Աշխատանքային ծանրաբեռնվածությն պայմաններում աշխատելու կարողություն
  • Թիմակիցներին օգնելու պատրաստակամություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր: 6օրյա գրաֆիկ, օրական 8ժամ՝ ներառյալ 1ժամ ընդմիջում

Տրամադրվում է պարտադիր բժշկական ապահովագրության փաթեթ և տարվա ընթացքում 24աշխ.օր վճարովի արձակուրդ

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ:

Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրականը նշված էլ․ հասցեին։

Spread the word! Share this job on social media