Get our free app. It won't take up space on your device

Ֆինանսիստ

S.A.V. Group LLC

City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Junior, Mid level
Industry: Banking, Finance
Job posting has expired

Նկարագրություն

SAV Holding-ը հրավիրում է ֆինանսիստի՝ միանալու մեր աճող թիմին։

Եթե Դուք գտնվում եք մասնագիտական ուղու սկզբում, բայց արդեն ունեք վերլուծական մտածողություն և ձգտում եք զարգանալ ֆինանսական ոլորտում, ապա սա Ձեր հնարավորությունն է։
Մենք փնտրում ենք ֆինանսիստի, ով պատրաստ է աճել մեզ հետ և իր մասնագիտական աճով նպաստել ընկերության ֆինանսական կայուն զարգացմանը։

Այո՛, փորձը կարևոր է, բայց մոտիվացիան՝ անհամեմատ կարևոր։

Ի՞նչ Դուք պետք է անեք.

  • ՀԾ հաշվապահական ծրագրով բանկային քաղվածքների ձևակերպում,
  • ՀԾ հաշվապահական ծրագրով ստացված հաշիվների մուտքագրում,
  • ՎԿ ծրագրից տվյալների ներմուծում/ստուգում ՀԾ հաշվապահական ծրագիր,
  • ՀԾ և ՎԿ ծրագրերի տվյալների ստուգում,
  • Վաճառքի տվյալների (ՎԿ ծրագրով) ուսումնասիրություն, վերլուծություն, արդյունքների համակարգված, մատչելի և գրագետ ներկայացում,
  • Գույքագրումների վերահսկողություն,
  • Ֆինանսական բաժնի ընթացիկ աշխատանքների օժանդակում։

Մեր թեկնածուի իդեալական դիմանկարը.

  • Բարձրագույն տնտեսագիտական/հաշվապահական/մաթեմատիկական կրթություն,
  • Առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
  • ՀԾ հաշվապահ, Վաճառքի կառավարում և Excel ծրագրերի տիրապետում / ազատ օգտագործում,
  • ՀՀ հարկային օրենսդրության և ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Սեղմ ժամկետներում աշխատելու, որոշումներ կայացնելու, ինչպես նաև ինքնուրույն աշխատելու ունակություն,
  • Վերլուծական մտքի առկայություն,
  • Գրավոր և բանավոր հաղորդակցվելու ունակություն,
  • Թիմային աշխատանքի և ժամանակի կառավարման հմտություն։

Ի՞նչ ենք մենք առաջարկում.

Աշխատանքային ժամեր՝ 9:00-18:00։

  • Մրցունակ աշխատավարձ,
  • Մասնագիտական և ինքնազարգացման դասընթացների կոմպենսացիա,
  • Բժշկական ապահովագրություն,
  • Ֆինանսական ոլորտում զարգացման հեռանկար։

Մենք ուրախ կլինենք, եթե Դուք դառնաք մեր թիմի մի մասը: Ընկերության հաջողության հիմքը նրաաշխատակիցներն են։

Company օverview
address
Address
Կոտայքի մարզ, գյուղ Առինջ
address
Number of employees
51-150
Phone
Phone
094370808

"Ս.Ա.Վ" Գրուպ ՍՊԸ-ն հիմնադրվել է 2012 թվականին Հայաստանում: Ընկերության գործունեության հիմնական ուղղությունը ապրանքների ներմուծումն է:

See more
Benefits
Corporate events
Corporate events
Medical insurance
Medical insurance
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Trainings
Trainings
Free parking
Free parking
Sports Package
Sports Package

Spread the word! Share this job on social media