
Ֆինանսիստ
Էկոֆորմ ՍՊԸ
Նկարագրություն
<< Էկոֆորմ>> ընկերությունը աշխատանքի է հրավիրում` ֆինանսիստի:
Պարտականություններ
- Կազմակերպել ընկերության տարեկան և ընթացիկ ֆինանսական պլանավորման աշխատանքները,
-
Վերահսկել պլանային և փաստացի ցուցանիշների համապատասխանությունը և ներկայացնել հաշվետվություններ ղեկավարությանը,
-
ֆինանսական հոսքերի և գործառնությունների վերահսկում,
-
ֆինանսական վերլուծություններ,
-
կազմակերպության ծախսային հոսքերի վերահսկողություն և վերլուծություն,
-
Կազմակերպել ընկերության բնականոն գործունեության համար անհրաժեշտ վճարահաշվարկային գործառնությունների կառավարում,
-
Կազմակերպել ընկերության համար անհրաժեշտ ֆինանսական վերլուծությունը, որոնց հիման վրա իրականացնել առաջարկներ,
-
Ապահովել ընկերության գործունեության ֆինանսական հաշվառումը, կազմել հաշվետվություններ և ներկայացնել ղեկավարությանը,
Պահանջներ
-
Բարձրագույն կրթություն,
-
Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ տվյալ ոլորտում (ցանկալի է արտադրության ոլորոտւմ),
- Հաշվապահական գործող ծրագրերի իմացություն,
- Ֆինանսական հաշվառման գործող ստանդարտների և ոլորտը կարգավորող գործող օրենսդրության լիարժեք իմացություն,
- ՀԾ իմացություն,
-
Կազմակերչական հմտություններ,
-
Համակարգչային ծրագրերի իմացություն (Microsoft office, Word, Excell).
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր, երկուշաբթիից-ուրբաթ 09:00-18:00, շաբաթ 09:00-15:00
«Էկոֆորմ» ՍՊԸ հիմնադրվել է 2016 թվականին և անցնելով շուկայի պայմաններից բխող ձևափոխումների միջով` կարճ ժամանակահատվածում առևտրային կազմակերպությունից դարձել է հայկական շուկայում լայն ներկայացված առևտրաարտադրական դինամիկ զարգացող ընկերություն: Լինելով դիվերսիֆիկացված ընկերություն` «Էկոֆորմ» ՍՊԸ-ն մեծ ճանաչում ունի պլաստիկ տարաների արտադրության, կենցաղային քիմիայի արտադրության և շինանյութի ներմուծման և վաճառքի ոլորտում: