Get our free app. It won't take up space on your device

Ֆինանսիստ / 1C ծրագրի ադմինիստրատոր

Penotex LLC

Industry: Administrative, Clerical, Accounting, Finance, Banking
Deadline: 3/14/2025
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level, Senior
Job posting has expired

Նկարագրություն

Եթե ունեք գերազանց շփման հմտություններ, նախաձեռնող եք, պատասխանատու, նախընտրում եք ակտիվ և դինամիկ աշխատանքային առօրյա, ապա «Պենոտեքս» ընկերությունը փնտրում է հենց Ձեզ։

Պարտականություններ

  • Ծրագրում աշխատակիցների կատարած գործողությունների վերահսկում և գործող գործընթացների համեմատման աշխատանքներում մասնակցություն,
  • Ծրագրային խնդիրների բացահայտում և լուծման գործընթացներում մասնակցություն,
  • Ծրագրի օգտագործման օպտիմալացում,
  • Տեխնիկական առաջադրանքների կազմում, մշակված ֆունկցիոնալների թեստավորում,
  • Ապրանքանյութական պաշարների հաշվառում 1C ծրագրում,
  • Ապրանքների տվյալների մուտքագրում ծրագիր,
  • Ապրանքանյութական արժեքների օրական շարժի վերահսկում,
  • Բանկային քաղվածքների ձևակերպում,
  • Հաշիվ-ապրանքագրերի մուտքագրում ծրագիր,
  • Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկում,
  • Այլ սկզբնական փաստաթղթերի մուտքագրում ծրագիր։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (մաթեմատիկայի, տնտեսագիտության, հաշվապահության կամ ֆինանսների ոլորտում),
  • 1C 8․3(ERP), 1C 7.7 ծրագրերի պարտադիր իմացություն,
  • Համապատասխան աշխատանքային փորձ՝ նվազագույնը 1տարի(փորձը արտադրության ոլորտում կդիտվի որպես առավելություն),
  • Հաշվապահական հաշվառման բազային գիտելիքներ,
  • 1C ֆունկցիոնալի, կոնֆիգուրացիաների տրամաբանության և բիզնես գորընթացների իմացություն,
  • MS Office փաթեթի իմացություն (մասնավորապես` Excel),
  • Տրամաբանական մտածողություն,
  • Ժամանակի կառավարում,
  • Առաջնահերթություններ սահմանելու կարողություն,
  • Թիմային կողմնորոշում,
  • Պատասխանատվության բարձր զգացում։

Հավելյալ նշումներ

Մենք առաջարկում ենք՝

  • Կայուն աշխատանք,
  • Մրցունակ աշխատավարձ,
  • Կորպորատիվ զեղչեր մեր արտադրանքի գնման դեպքում,
  • Համեղ ընդմիջում,
  • Ծառայողական մեքենա։

Դիմելու համար խնդրում ենք լրացնել էջի ստորին հատվածում տեղադրված դաշտերը:

Ուրախ կլինենք տեսնել Ձեզ մեր ԹԻՄՈՒՄ:

Company օverview
address
Address
Երևան, Նոր Նորք, Թևոսյան 115/14
address
Number of employees
51-150
Phone
Phone
099662005

«ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին։ Ընկերությունը զբաղվում է փրփրապլաստե դեկորատիվ քիվերի, առաստաղի դեկորների և փրփրապլաստե ձայնաջերմամեկուսիչ թերթերի արտադրությամբ, ինչպես նաև ջրադիսպերսիոն և դեկորատիվ ներկերի, լաքանյութերի, սվաղաներկերի (դեկորատիվ սվաղ), շինարարական քիմիայի արտադրությամբ, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին։

Ընկերությանն է պատկանում նաև «BELLA CASA» խանութ-սրահների ցանցը։ Ինչպես նաև «ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը համարվում է պաշտոնական և էքսկլյուզիվ ներկայացուցիչը եվրոպական և ռուսական մի շարք բրենդերի, ինչպիսիք են՝ «ՔՐԻՍՏԻԱՆԱ ՄԱՍԻ, ՊԱՐԱՏՈ», «ՄԱԿՈ», «ՊԱՎԱՆ», «ԲՈԼԴՐԻՆԻ», «ԿՈ.ՄԵ», «ԱՆԶԱ», «ԵՎՐՈ ԴԵԿՈՐ», «ԱՍՊԵԿՏ», «ՍԻԼԿ ՊԼԱՍՏԵՐ», «ԴԵԿՈՄԱՍՏԵՐ», «ՊԵՐՖԵԿՏ ՊԼՅՈՒՍ», «ԴԵ-ԲԱԳԵՏ», «ՎԻՔՍԵՆ», «ՀԵԼԻՈՍ», «ԲԵԼԻՆԿԱ» և ոչ միայն։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Free meals
Free meals
Reward system
Reward system
Trainings
Trainings
Free parking
Free parking
Company car
Company car
No dress code
No dress code
Parental leave
Parental leave

Spread the word! Share this job on social media