Ֆինանսական վերլուծաբան
Կարաս ազգային սննդի ցանց
Նկարագրություն
«Կարաս Գրուպ»–ը աշխատանքի է հրավիրում Ֆինանսական վերլուծաբանի։
Պարտականություններ
- Ֆինանսական վերլուծությունների իրականացում
- Ընդհանուր ֆինանսական վերլուծությունների և հաշվետվությունների կազմում
- Ներքին կանխատեսումների և ֆինանսական հոսքերի մոդելավորման գործիքների մշակում և զարգացում
- Բանուսային համակարգի հաշվարկման գործընթացի իրականացում
- Տվյալների վերլուծություն
- Աշխատանքային պարտականություններից բխող այլ գործառույթների իրականացում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն ֆինանսական կամ հարակից ոլորտներում
- Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ տվյալ ոլորտում
- Ֆինանսական հաշվառման գործող ստանդարտների և ոլորտը կարգավորող օրենսդրության իմացություն
- Մեծ տեղեկության հետ աշխատելու կարողություն և պատրաստակամություն
- Հաղորդակցման գերազանց հմտություններ
- Թիմային աշխատանքի և ժամանակի կառավարման հմտություն
- ՀԾ և Excel ծրագրերի լավ իմացություն (ոլորտային այլ ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն)։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ 5-օրյա,
Աշխատանքային ժամեր՝ 10։00-19։00։
Բոլոր հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները նշված էլ․ հասցեին։
«ԿԱՐԱՍ» ազգային սննդի ցանցը հիմնադրվել է 2005 թվականին: Ներկայումս Հայաստանում գործող խոշորագույն սննդի ցանցերից մեկն է, որն ունի 16 մասնաճյուղ. 14 մասնաճյուղ Երևանում, 1 մասնաճյուղ ք. Աբովյանում և 1 մասնաճյուղ ք. Ծաղկաձորում: 2017 թ.-ին ընկերությունը մտավ ամերիկյան շուկա և բացեց իր առաջին մասնաճյուղը Գլենդելի կենտրոնում: 2022 թ.ի հունվարի սկզբին Հոլիվուդում բացվեց Ամերիկայի 2-րդ մասնաճյուղը: Ցանցը սպասարկում է ամսական ավելի քան 350 000 հաճախորդի: Ճաշացանկում ներկայացված են ավելի քանի 300 ապրանքային տեսականի: «Կարաս»-ն ունի իր սեփական առաքման ծառայությունը, որը խոշորագույններից մեկն է ողջ Հայաստանում: Կարևորելով որակի պահպանումը «Կարաս»-ն ամեն տարի վերահաստատում է HACCP որակի միջազգային չափանիշները: Արդեն երկրորդ տարին է (2020, 2021 թթ.) «Կարաս»-ը Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի կողմից անցկացվող «Լավագույն Հայկական Բրենդ 2021» ամենամյա մրցանակաբաշխությանն արժանանում է տարվա լավագույն արագ սննդի ցանց մրցանակին՝ «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիա»-ի հայաստանյան ներկայացուցիչ «Էմ Փի Ջի» ընկերության կողմից իրականացված հարցումների արդյունքների հիման վրա: Նպատակ ունենալով սպասարկել հասարակության առավել լայն հատվածին «Կարաս»-ը առաջարկում է ազգային խոհանոցի մեծ ընտրանի` խնայելով սպառողների ժամանակն ու առաջարկելով գին, որակ լավագույն համադրությունը: Հաղթահարելով COVID-19 համավարակը, պատերազմ և մի շարք այլ դժվարություններ, սննդի ցանցը շարունակում է առաջ շարժվել՝ ընդլայնելով իր ծրագրեը և պահելով ազգայինը: Իրականացնելով մի շարք սոցիալական ծրագրեր, ապահովելով հարյուրավոր քաղաքացիների աշխատատեղով, ազգային սննդի ցանցն իր փոքր ներդրումն է կատարում պետության զարգացմանը: