Get our free app. It won't take up space on your device

Ֆինանսական մասնագետ/հաշվապահի օգնական

Tanger

City: Yerevan
Salary:
Monthly 300,000-500,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Senior
Industry: Accounting, Audit
Deadline:
10/26/2024
Job posting has expired

Աշխատանքի ենք հրավիրում Ֆինանսական մասնագետ/հաշվապահի օգնականի՝ արտասահմանյան ընկերության հայկական գրասենյակում։

Հիմնական պարտականություններ՝

  1. Հաշվապահական հաշվառման վարում համաձայն հայաստանյան ստանդարտների, դրանց ինտեգրում գլխամասի քաղաքականությունները կիրառելիս
  2. Հարկային և այլ անհրաժեշտ հաշվետվությունների կազմում
  3. Գրասենյակի և իրականացվող ծրագրերի բյուջեների կազմում և վերահսկում, դրամական հոսքերի կանխատեսում և հետագա հաշվառում
  4. Գրասենյակին վերաբերող ծախսերի, ակտիվների և գնումների կառավարում
  5. Համագործակցություն գլխամասային գրասենյակի հետ, աշխատանք ներքին հաշվառման համակարգի հետ և
  6. տնօրենի կամ ֆինանսական ղեկավարի կողմից տրվող այլ պարտականություններ։

Պահանջներ՝

  1. Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում
  2. Հաշվապահական հաշվառման տեղական ստանդարտների, հարկային և աշխատանքային օրենսդրության իմացություն
  3. Առնվազն 5 տարի աշխատանքային փորձ, արտասահմանյան ընկերությունում փորձը համարվում է առավելություն
  4. Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն
  5. Կազմակերպչական, թիմային աշխատանքի ունակություններ և բանակցություններ վարելու լավ ունակություններ։

Աշխատանքային ժամեր՝ երկ․-Ուրբ․ 09․00-18․00։ Սոցիալական և կորպորատիվ փաթեթներ, բոնուսներ։ Մասնագիտական աճի լայն հնարավորություններ։

Աշխատավարձ՝ փորձաշրջանի ընթացքում (3ամիս)՝ 300 000 - 500 000 դրամ NET (մաքուր), փորձաշրջանի ավարտից հետո վերանայում։

Company օverview
address
Address
Վահագն Դավթյան փողոց 51
address
Number of employees
1-15
Phone
Phone
091 291892, 077 291892

"Tanger" recruiting company

See more

Spread the word! Share this job on social media