
Ֆինանսական բաժնի մասնագետ
Ador Factory
Industry:
Accounting, Finance, Banking
Deadline:
3/28/2025
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work experience:
Mid level
Ador կազմակերպությունը փնտրում է ֆինանսական բաժնի մասնագետի:
Պարտականություններ
- Սահմանված ժամկետներում իրականացնել ֆինանսահաշվարկային և բանկային գործառնությունները և կազմակերպել համապատասխան փաստաթղթաշրջանառությունը,
- Վարել ֆինանսական միջոցների շարժի հաշվառումը,
- Վերահսկել և ժամանակին ու պատշաճ կերպով ապահովել պետության, տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ հարկային պարտավորությունների կատարումը,
- Վերահսկել և ժամանակին ու պատշաճ կերպով ապահովել գործընկերների, մատակարարների, ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ կրեդիտորական պարտքի մարումը,
- Ապահովել կրեդիտորական և դեբիտորական պարտքերի ճիշտ արտացոլումը 1C համակարգում, ամսական կտրվածքով դրանք ստուգել և հաստատել գործընկերների հետ,
- Ժամանակին և պատշաճ կերպով հաշվել և վճարել աշխատողների վարձատրությունը,
- Կազմել կանխավճարային փաստաթղթերը, հարկային հաշիվները,
- Վերահսկել պատվերների արժեքների, փաստաթղթավորման ճշգրտությունը,
- Ձևակերպել արտադրանքի ապառիկ գնումները,
- Համագործակցել Ընկերության հաշվապահությունը վարող կազմակերպության հետ, ընթացք տալ վերջինիս կողմից բարձրաձայնված խնդիրներին,
- Ապահովել Ընկերության ծախսերի ճիշտ արտացոլումը համապատասխան ծախսային հոդվածներում,
- Մասնակցել Ընկերության ֆինանսական կարգապահության ամրապնդման ուղղությամբ միջոցառումների իրականացմանը,
- Սահմանված կարգով և պարբերականությամբ հաշվետվություններ ներկայացնել Ֆինանսական տնօրենին,
- Իրականացնել Ֆինանսական տնօրենի այլ հանձնարարականներ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
- Առնվազն 2 տարվա համապատասխան, մասնագիտական աշխատանքային փորձ,
- Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի բավարար իմացություն,
- Ֆինանսների վարման գերազանց հմտություններ,
- Հաշվապահական հաշվառման սկզբունքների և ստանդարտների իմացություն,
- 1C ծրագրի և MS Office-ի իմացություն (Bitrix ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն),
- Վերլուծական մտածողություն,
- Հստակ սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն,
- Համբերատարություն և ուշադրության բարձր մակարդակ,
- Լարվածության տակ աշխատելու ունակություն և ճշտապահություն,
- Համաժամանակյա գործողություններ կատարելու հմտություն։
Հավելյալ նշումներ
Հետաքրքված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը նշված էլ․ հասցեին։
Company օverview
Address
📍ք. Երևան, Գարաժ մոլ
Number of employees
51-150
ADOR FACTORY գործարանը մասնագիտացած է մուտքի և միջսենյակային դռների արտադրության մեջ:
Benefits
Annual salary review
Corporate events
Medical insurance
Free tea, coffee and refreshments
Reward system
Business trips
Trainings
Preferential financial services