Նկարագրություն
Սի Ընդ Էֆ Քո ընկերությունը փնտրում է իր ակտիվ, նպատակասլաց և պատասխանատու թիմակցին:
Միացիր մեր ջերմ ու դրական թիմին:
Պարտականություններ
- Ընկերության դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկում,
- Դրամական միջոցների հոսքերի վերահսկում, դրանց վերաբերյալ հաշվետվությունների կազմում,
- Ֆինանսական հաշվետվությունների կազմում և ներկայացում,
- Անհրաժեշտ փաստաթղթերի պատշաճ ձևակերպում,
- Վերահսկել հաշվի մնացորդները և հարակից ֆինանսական գործունեությունը:
Պահանջներ
- Սեռը՝ իգական,
- Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտական, ֆինանսական, հաշվապահական կամ հարակից ոլորտներում,
- Ռուսերենի գերազանց իմացություն,
- Ճկունություն, լարված իրավիճակներում աշխատելու կարողություն,
- Հաղորդակցման, պլանավորման, ժամանակի ճիշտ կառավարման հմտություններ,
- MS Excel, 1C, invoicing ծրագրերի իմացությունը ցանկալի է,
- Մինչև 1 տարվա աշխատանքային փորձը ֆինանսկան ոլորտում ցանկալի է:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր - 3 շաբաթ՝ 5-օրյա, 1 շաբաթ՝ 6-օրյա գրաֆիկ,
Աշխատանքային ժամեր - 09:00-18:00,
Աշխատավայրը - Չարբախ, Շարուրի փողոց: