
Երթուղիների օպերատոր/ գանձապահ
ՋԻ Պեպսի-Կոլա Բոթլեր ՍՊԸ
Industry:
Accounting, Finance, Banking
Deadline:
9/21/2023
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work experience:
Mid level
Նկարագրություն
«Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» Ընկերությունը փնտրում է Երթուղիների օպերատոր/ գանձապահ: Հիմնական պարտականություններն է իրականացնել կանխիկ դրամի մուտք/ելք կազմակերպության դրամարկղ, կազմել հաշվետվություններ, իրականացնել շրջանառվող տարաների հաշվառում
Պարտականություններ
- Իրականացնել կանխիկ դրամի մուտք և ելք դրամարկղ, կազմել և վարել մուտքի և ելքի օրդերների հաշվառումը՝ ընդունված գումարներին համապատասխան ՀԾ-ձեռնարկություն և Excel համակարգերում,
- Իրականացնել կտրոնների և ի պահ ընդունված արժեքների հաշվառում և վառելիքի հաշվետվությունների կազմում,
- Վարել դրամարկղային գիրքը՝ կատարված գործարքներին համապատասխան,
- Բացահայտել և թույլ չտալ կեղծ թղթադրամների ու մետաղադրամների մուտք դրամարկղ,
- Իրականացնել ընդունված դրամների տեսակավորումը, մշակումը և փաթեթավորումը,
- Մուտքի և ելքի փաստաթղթերի հիման վրա կազմել կանխիկ հոսքերի, յուրաքանչյուր օրվա դրամի շարժի, բանկային հաշվին նախատեսվող մուտքագրումների և այլ անհրաժեշտ հաշվետվությունները,
- Հավաստիանալ, որ երթուղու բոլոր փաստաթղթերը պահպանված են միասին, ըստ ամսաթվերի, դրանց վրա առկա են համապատասխան անձանց ստորագրությունները և կնիքները
- Կազմել օրական հաշվետվություններ վերադարձերի, առաքիչների պարտքերի, հաշիվ-ապրանքագրերի, տարրայի և արկղերի հետ կապված
- Դատարկ տարայի և արկղերի մուտք ՀԾ-հաշվապահություն: Պահեստի մուտքի փաստաթղթերի համեմատում շրջանառվող տարայի վերադարձի փաստաթղթերի հետ ըստ առաքիչների:
- Դատարկ տարայի շարժի և հաշվեկշռի հաշվետվությունների պատրաստում,
- Դատարկ տարաների մնացորդների վերաբերյալ համեմատական ակտերի պատրաստում,
- Բոլոր հաճախորդների հետ դատարկ տարայի անհամապատասխանության պատճառի ճշտում և լուծում,
- Փոխանցումով հաշիվ-ապրանքագրերի առանձնացում և սկանավորում:
Պահանջներ
- Բարձրագույն մասնագիտական կրթություն
- Նվազագույնը 2 տարվա ֆինանսական ոլորտում աշխատանքային փորձ
- Միջանձնային հարաբերությունների և շփման գերազանց հմտություն
- Կազմակերպչական, համակարգման, պլանավորման և ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ
- Առաջնահերթություններ սահմանելու, որոշումներ կայացնելու և խնդիրների լուծման կարողություն
- Միաժամանակ բազմաբնույթ խնդիրների վրա աշխատելու ունակություն, լարված իրավիճակներում և սեղմ ժամկետներում աշխատելու փորձ
- Գաղտնիության պահպանման ընդգծված ունակություն
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը էլ. հասցեին: