
Էներգոհամակարգերի ճարտարագետ, ք․Գորիս
"Telecom Armenia" OJSC
Նկարագրություն
Team Telecom Armenia-ն փնտրում է Էներգոհամակարգերի ճարտարագետ Գորիս քաղաքում։
Պարտականություններ
- Իրականացնել տեղամասի էներգոհամակարգի շահագործում` համաձայն տեխնիկական նորմերի պահանջների,
- Սահմանված ժամկետներում իրականացնել վթարավերականգնողական աշխատանքներ,
- Ապահովել ֆիքսված և շարժական կապի կայանների հուսալի և անխափան էներգամատակարարումը,
- Իրականացնել էներգոսնուցման համակարգերի սպասարկում և շահագործում (ցածր և բարձր լարման ենթակայանների, ուժային կաբելների, մարտկոցների, ուղղիչների, լարման կարգավորիչների և այն),
- Պահպանել աշխատանքի անվտանգության, էլեկտրաանվտանգության և հրդեհային անվտանգության պահանջները:
Պահանջներ
- Բարձրագույն տեխնիկական կրթություն,
- Կապի տեխնոլոգիաների իմացություն,
- Տեխնիկայի անվտանգության նորմերի իմացություն,
- Հաշվետվություններ և գործնական նամակագրություն վարելու հմտություններ,
- B,C կատեգորիայի վարորդական իրավունքի առկայություն,
- Կարգապահություն, կազմակերպվածություն և ուշիմություն,
- Հաղորդակցվելու հմտություններ, թիմում աշխատելու ունակություն,
- Բարդ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու և հրատապ որոշումներ կայացնելու ունակություններ,
- Համակարգչային գիտելիքներ՝ MS Office,
- Ցանկալի է առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
- Աշխատանքային փորձը հեռահաղորդակցության բնագավառում դիտվում է որպես առավելություն։
Արտոնությունների փաթեթ
- Առողջության ապահովագրություն,
- Մեկ տարվա ընթացքում 6 ազատ օրերի հնարավորություն - day off (արձակուրդային օրերից զատ),
- Ծառայողական բջջային կապ (ամսական սահմանաչափով),
- Գրավիչ զեղչեր տարբեր կազմակերպություններից և սպորտային ակումբներից։
Team Telecom Armenia-ն հայկական ընկերություն է, որն ամբողջ Հայաստանում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ Team-ը ժառանգել է Հայաստանում կապի առաջին օպերատորի հարուստ փորձը և համադրում է այն ժամանակակից տեխնոլոգիաների հետ: Մենք ավելի քան 100 տարի կապ տրամադրող ընկերություն ենք, որի կայունությունը՝ վաղվա օրվա նկատմամբ վստահության երաշխիք է։ Փոխվում են տեխնոլոգիաները, մարդիկ ու անվանումները, սակայն անփոփոխ է մնում տեխնոլոգիական առաջամարտիկի ու լոկոմոտիվի որդեգրած առաքելությունը․ Հայաստանում առաջին զանգը քաղաքային և բջջային հեռախոսներով, առաջին ուղարկված կարճ հաղորդագրությունը հենց մենք ենք հնարավոր դարձրել։ Այժմ էլ՝ իր ոլորտի առաջատար ու արհեստավարժ մասնագետներով համալրված թիմը պատրաստ է նոր փոփոխություններ ու զարգացումներ բերել հեռահաղորդակցության ոլորտ, համաշխարհային առաջադեմ և ապագայի տեխնոլոգիաները ներդնել՝ ծառայեցնելով դրանք մարդկանց կենցաղային ու բիզնես խնդիրների լուծմանն ու կյանքի բարելավմանը։ Team Telecom Armenia-ի գլխամասային գրասենյակը Երևանի հանրահայտ «Կապի շենքն» է։