Ընդունարանի աշխատակից-տնօրենի օգնական
Glasswork
Նկարագրություն
GLASSWORK–ն ՀՀ–ում և Վրաստանում գործող իր լուսաթափանց կոնստրուկցիաների արտադրությամբ զբաղվող խոշոր ընկորություններից է, արտադրական հզորությունները և հնարավորությունները թույլ են տալիս արտադրելու յուրաքանչյուր տեսակի ճարտարապետական պրոեկտ։
Մենք փնտրում ենք ընդունարանի աշխատակցի, ով կդիմավորի կազմակերպության հյուրերին, կվարի փաստաթղթաշրջանառությունը, կապահովի կազմակերպության անունից գրավոր և բանավոր հաղորդակցումը:
Պարտականություններ
- Դիմավորում և հյուրասիրում է կազմակերպության հյուրերին, ելնելով այցի նպատակից՝ ուղղորդում է նրանց
- Պատասխանում է մուտքային հեռախոսազանգերին, անհրաժեշտության դեպքում վերահասցեավորում է դրանք
- Վարում է կազմակերպության անունից էլ. նամակագրություն
- Վարում է կազմակերպության ելքային փաստաթղթերի գրանցամատյանը, հետևում է դրանց հասցեականությանը
- Ընդունում է մուտքային հայտերը (Բողոք, հարց, վաճառք)
- Շաբաթական, ամսեկան, տարեկան հանդիպումների կազմակերպում, արձանագրությունների կազմում, բաժինների ղեկավարներին հանձնարարականների տրամադրում, հդտևողականություն
- Ըստ անհրաժեշտության կազմում է փաստաթղթեր, հետևում է դրանց վավերացմանը պատասխանատու անձանց կողմից
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն
- Գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ
- MS office ծրագրի իմացություն
- Սթրեսային իրավիճակներում կողմնորշվելու հմտություններ
Հավելյալ նշումներ
Աշխատավայրը գտնվում է Ջրվեժում, Ընկերությունն աշխատում է 6 օրյա աշխատանքային գրաֆիկով:
Ժամանակակից ճարտարապետության մեջ առաջին իսկ հայացքից ուշադրություն են գրավում ապակյա լուծումները։ Ապակին 21-րդ դարում շինարարության մեջ ամենաշատ օգտագործվող տարրերից է։ Glasswork ընկերությունը հիմնադրվել է 2011թ.-ին Վրաստանում։ Ունենալով 5000 մ2 արտադրական տարածք, մի քանի տարվա ընթացքում արտադրական մակերեսները դարձել են 30.000 մ2։ 2018 թվականին Գլասսվորկ ապակու վերամշակման գործարան է հիմնադրվել նաև ՀՀ–ում ունենալով ևս 30.000 մ2
Ընկերությունը տարածաշրջանում ապակու մշակման ծառայություններ տրամադրող և լսաթափանց կոնստրուկցիաներ արտադրող ամենախոշոր ընկերություններից է։ Կազմակերպության հզորությունները և փորձը թույլ են տալիս իրականացնել ցանկացած բարդության նախագծեր։