Ընդունարանի աշխատակից
Stellar Group LLC
Industry:
Tourism, Hospitality
Deadline:
8/28/2024
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work schedule:
Five-day workweek
Work experience:
Mid level
Job posting has expired
Նկարագրություն
Ստելլար հյուրանոցների ցանցին անհրաժեշտ են ընդունարանի աշխատակիցներ:
Պարտականություններ
- Ողջունել հյուրերին, գրանցել ու դուրս գրել (check-in & check-out), տրամադրել սենյակի բանալիները և բացատրել հյուրանոցի կանոնները
- Ստանալ վճարումներ հաճախորդներից և կատարել անհրաժեշտ ծրագրային գրանցումներ
- Ժամանակին և սիրալիր արձագանքել հյուրերի հարցերին և բողոքներին
- Աջակցել հյուրերին տեղայնքում կողմնորոշվելու, ժամանցը կազմակերպելու ու տեսարժան վայրերը բացահայտելու հարցերում
- Համագործակցել այլ ստորաբաժանումների աշխատակիցների հետ՝ հյուրանոցի չափանիշներին համապատասխան սպասարկում ապահովելու համար:
Պահանջներ
- Գիշերային հերթափոխով աշխատելու հնարավորություն
- Անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
- Աշխատանքային փորձը հյուրընկալության ոլորտում։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ` հերթափոխային 12 ժամյա։
Կազմակերպության կողմից տրամադրվող առավելություններն են․
- Շուկայական ստանդարտ դրույքաչափերից բարձր մրցակցային աշխատավարձ
- Անձնակազմի համար նախատեսված սնունդ
- Համազգեստ
- Հավատարմության ծրագիր ցանցի ներսում գործող բոլոր հյուրանոցների և ռեստորանների համար
- Կարիերայի աճի հնարավորություն ցանցում։
Company օverview
Address
Երևան, Հյուսիսային պողոտա, 10/1
Number of employees
16-50