Get our free app. It won't take up space on your device

Ընդունարանի աշխատակից

Eldorado Armenia

Industry: Administrative, Clerical, Customer Support, Client Care
Deadline: 1/28/2023
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level
Job posting has expired

Նկարագրություն

«Էլդորադո» Ընկերությունը աշխատանքի է հրավիրում ընդունարանի աշխատակիցների Ընկերության Սպասարկման կենտրոնի թիմին միանալու համար

Պարտականություններ

  • Հաճախորդներին տրամադրել խորհրդատվություն ընկերության կողմից մատուցվող ծառայութնների վերաբերյալ
  • Բացահայտել հաճախորդների խնդիրները և ներկայացնել համապատասխան առաջարկները անմիջական ղեկավարին
  • Անհրաժեշտության դեպքում իրականացնել գրանցումներ և կատարել համապատասխան ուղղորդումները
  • Կազմակերպել և իրականացնել սպասարկման ամբողջական գործընթացը, պահպանելով հաճախորդների հետ հետադարձ կապը
  • Արդյունավետորեն համագործակցել Ընկերության մյուս ստորաբաժանուների հետ
  • Ակտիվորեն համագործակցել գործընկեր կազմակերպությունների հետ
  • Կատարել ղեկավարի կողմից հանձնարարված հաստիքից բխող այլ աշխատանքներ

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Աշխատանքային փորձը սպասարկման ոլորտում պարտադիր է
  • Ռուսերենի գերազանց իմացություն (անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն)
  • Արագ կողմնորշվելու կարողություն
  • Թիմային աշխատանք
  • Ժամանակի կառավարման հմտություններ
  • Պատասխանատվության բարձր զգացում

Հավելյալ նշումներ

  • Մեզ մոտ դուք կարող եք ունենալ մասնագիտական զարգացման հնարավորություն,
  • Մենք տրամադրում ենք առողջության ապահովագրություն,
  • Մեր Ընկերությունում վաճառվող ապրանքների ձեռքբերման դեպքում գործում է հատուկ զեղչ։

Աշխատանքային գործունեության հասցե՝ Ավան, Աճարյան 33/4

Աշխատանքային օրեր ՝ 6 օրյա աշխատանքային գրաֆիկ,

Եթե հետաքրքրված եք այս աշխատանքով՝ խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը Ընկերության էլեկտրոնային հասցեին:

Spread the word! Share this job on social media