
էլեկտրոնային առևտրի -1C օպերատոր
"Mehrabyan And Sons" LLC
Նկարագրություն
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում էլեկտրոնային առևտրի-1C օպերատորի ՝ ընկերության զարգացող թիմը համալրելու համար։
Պարտականություններ
- Շուկայի զարգացման պատասխանատուների մասով պարտքերի տեղեկատվության վարում/վերահսկում։
- Հաճախորդների փոխառությունների և մատակարարումների պայմանագրերի ամբողջական ընթացակարգի վարում 1C ծրագրում:
- Հաշիվ-ապրանքագրերի կազմում և դուրսգրում, պահեստում դուրսգրվող ապրանքի բացակայության դեպքում հայտերի փոփոխություն, հաշիվների ճշգրտում:
- Էլեկտրոնային ծանուցման կազմակերպում, վերահսկում, տվյալների թարմացում՝ պարտքերի, բերվող գումարների, կատարման պլանի և ժամկետանց վճարումների վերաբերյալ:
- Վաճառքի բաժնի աշխատակիցների փոփոխության դեպքում գնորդների պայմանագրերի և համաձայնագրերի փոփոխում :
- Ըստ պահանջի հաշվետվությունների ներկայացում ղեկավարությանը:
- Հաշիվ ապրանքագրերի սերիա-համարների մուտքագրում 1C ծրագիր։
- Վաճառքի օնլայն հարթակի բովանդակության (կոնտենտ) մշակում և վարում։
- Վաճառքի օնլայն հարթակի համար ապրանքային քարտեի ստեղծում։
- Ֆոտո և վիդեո գրաֆիկայի հետ աշխատանք։
Պահանջներ
- Նվազագույնը 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ։
- 1C ծրագրի իմացություն (8.3 տարբերակ)։
- Microsoft Office ծրագրային փաթեթի բավարար իմացություն։
- Հայերենի և ռուսերենի իմացություն:
- Ստեղծագործ մտածելու և ստացված տեղեկատվությունը վերլուծելու կարողություն։
- Լինել ակտիվ և նախաձեռնող։
Հավելյալ նշումներ
• Ընկերության ապրանքատեսականու ձեռքբերման դեպքում հատուկ զեղչի տրամադրում,
• Ճաշարանի և ծառայողական ավտոբուսի առկայություն:
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը՝ հիմնվել է 2006թ. և հանդիսանում է ներկերի, շինարարական քիմիայի՝ չոր շաղախների և փրփրապլաստների, էլեկտրամոնտաժային և օդափոխության պարագաների արտադրող, ինչպես նաև TOTAL գործիքների, APECS, AVERS, VANGER ապրանքանիշերի դռան պարագաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: «Մեհրաբյան և Որդիներ» ընկերությունը սերտ համագործակցություն է ծավալում ինչպես Հայաստանում գործող, այնպես էլ արտերկրում գտնվող կազմակերպությունների հետ: Մեր աշխատանքի սկզբունքները հիմնված են հարգանքի և ազնվության վրա, իսկ մեր ձգտումն է՝ լինել վստահելի գործընկեր համագործակցող ընկերությունների համար և կայուն Գործատու՝ Ընկերության ավելի քան 200 աշխատողների համար: