
Նկարագրություն
"Երևան Պլազա" բիզնես կենտրոնի ինժեներա-տեխնիկական բաժնում էլեկտրիկի աշխատանք
Պարտականություններ
- Սպասարկում է էլեկտրասարքավորումների համակարգերը. տեխնիկապես ճիշտ շահագործման ապահովում, սարքին վիճակի պահպանում, տեխնիկական սպասարկում, Ժամանակին վերանորոգում, սպասարկվող էլեկտրական սարքերի և սարքավորումների անխափան և հուսալի աշխատանք
-
Կատարում է էլեկտրական կայանքների, էլեկտրական սարքավորումների, էլեկտրական լարերի և այլ էլեկտրական կահավորանքի կարգաբերում և ստուգում:
-
Իրականացնում է էլեկտրական լարերի ամբողջական փոխարինում:
-
Իրականացնում է նոր էլեկտրական ցանցերի անցկացում։
-
Տեղադրում և ապամոնտաժում է վարդակներ, անջատիչներ, ռելեներ, այլ էլեկտրական սարքեր և սարքավորումներ։
-
Վերահսկում է էլեկտրական սարքավորումների ճիշտ շահագործումը, բացառում է սարքավորումների չարտոնված միջամտությունները, միջոցներ է ձեռնարկում դրանց կանխարգելման և վերացման ուղղությամբ:
-
Բացահայտում է էլեկտրական սարքերի և սարքավորումների շահագործման ընթացքում խափանումների և վթարների պատճառները, միջոցներ է ձեռնարկում դրանց կանխարգելման և վերացման ուղղությամբ։
-
Կատարում է ընկերության տնօրենի և գլխավոր ինժեների իր պարտականություններին առնչվող բանավոր և գրավոր այլ հանձնարարականներ:
Պահանջներ
- Միջնակարգ մասնագիտական կրթություն, համապատասխան դասընթացների վկայականներ, հավաստագրեր, թույլտվություններ
- Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
- Համակարգչի հետ աշխատանքի տարրական գիտելիքների առկայություն, ռուսերեն լեզվի իմացություն՝ հաղորդակցման մակարդակ
- ցանկալի է հասարակական շենքերում մասնագիտական աշխատանքի փորձ և այլ օտար լեզվի իմացություն
Հավելյալ նշումներ
5-օրյա աշխատանքային շաբաթ, 9-00-ից մինչև 18-00-ն, հնարավոր է նաև արտաժամյա և ոչ աշխատանքային օրերին աշխատանքի անհրաժեշտություն