
Էլեկտրիկ
Արզնի Թռչնաֆաբրիկա
Industry:
Engineering
Deadline:
6/24/2023
City:
Abovyan
Employment type:
Full time
Salary:
350,000 - 400,000 ֏
Work schedule:
Six-day workweek
Work experience:
Senior
Նկարագրություն
- Էլեկտրատեխնիկական ուղղվածության բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն
- Օդային էլեկտրահաղորդման գծերի վերանորոգման և սպասարկման փորձ
- Չափիչ հանգույցների իմացություն
- Գլխավոր բաշխիչ վահանակի տիրապետում և սպասարկման հմտություն
- Ավտոմատ համակարգերի, դիզել-գեներատորի սպասարկում
- Էլեկտրամոնտաժային աշխատանքների իրականացում
- Ֆաբրիկայի ներքին և արտաքին լուսավորության սպասարկում և նորոգում
- Կոմպրեսորային, տրանսֆորմատորային սարքավորումների անխափան աշխատանքիապահովում
Պարտականություններ
- Ձեռնարկության էլեկտրասարքավորումների, էլեկտրամատակարարման, էլեկտրական և լուսավորության ցանցերի սպասարկման և նորոգման աշխատանքներ
- Ցանկացած էլեկտրական աշխատանքների կատարում
- Տեխնոլոգիական սարքավորումների մոնտաժման, շահագործման, սպասարկման, արդիականացման աշխատանքների իմացություն,
- Տեխնոլոգիական սարքավորումների պահպանում լավ վիճակում, ստուգումների իրականացում ըստ գրաֆիկի
- Օդային էլեկտրահաղորդման գծերի հիմնական բնութագրերի և դրանց դասակարգման իմացություն, օդային, այլ մալուխային գծերի հիմնովին վերանորոգում։ Մետաղական և փայտե հենասյուների, ինչպես նաև դրանց հիմքերի նկատմամբ պահանջների իմացություն, Էլեկտրաանվտանգության որակավորման առնվազն III խմբի առկայություն
- Էլեկտրահաղորդման գծերի շահագործման հանձնման և ընդունման կարգի իմացություն
- Օդային էլեկտրահաղորդման գծերի նորոգման և կառուցման համար նյութածախսի նորմերի իմացություն
- Կարգավորող փաստաթղթերի (ԳՕՍՏ, շինարարական, էլեկտրահանգույցների մոնտաժման, շահագործման, սպասարկման նորմերի, էլեկտրաէներգիայի արդյունաբերական շահագործման այլ կանոնակարգերի) իմացություն
- Մասնագիտացված սարքավորումներ, տեղեկատու գրականություն և այլ կարգավորող փաստաթղթեր օգտագործելու հմտություն
Պայմաններ
Աշխատանք Արզնի գյուղում:
Աշխատավարձի ժամանակին, առանց ուշացման վճարում:
Դիմելու համար խնդրում ենք ուղարկել ռեզյումե կամ կարող եք դիմել նամակի միջոցով: