Էլեկտրամատակարարման գծով նախագծերի ղեկավար
"Վոլիոս նախագծային ինստիտուտ" ՓԲԸ
Նկարագրություն
Մենք փնտրում ենք բազմապրոֆիլ նախագծերի ղեկավարի: Այս պաշտոնը հարմար է նրանց համար, ովքեր ունեն կազմակերպչական հմտություններ, ծրագրերի կառավարման փորձ և կարող են արդյունավետ աջակցել կազմակերպության տնօրենին։ Ցանկալի է, որ թեկնածուն ունենա ճարտարագիտական կամ էլեկտրաէներգետիկայի ոլորտի կրթություն:
Պարտականություններ
Անմիջապես տնօրենի վերահսկողության տակ գտնվող նախագծերի պլանավորում, հետևում և վերահսկողություն:
Նախագծերի ժամանակացույցերի կազմման, ռեսուրսների բաշխման և բյուջետավորման համակարգում:
Թիմերի ղեկավարում և աշխատանքային գործընթացի արդյունավետության ապահովում:
Նախագծերի իրականացման վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում և ղեկավարությանը ներկայացում:
Նախագծի ռիսկերի գնահատում և կառավարում:
Գործընկերների և հաճախորդների հետ համագործակցության հաստատում և պահպանում:
Տարբեր բաժիններից տվյալների հավաքագրում և զեկույցների պատրաստում:
Աշխատանքային պարտականությունից բխող այլ գործառույթներ:
Պահանջներ
Բարձրագույն կրթություն՝ նախընտրելի է կառավարման, ճարտարագիտության կամ էլեկտրաէներգետիկայի ոլորտում։
Նախագծերի կառավարման փորձ (նախընտրելի է 2+ տարի)։
Կազմակերպչական գերազանց հմտություններ, բարդ իրավիճակներում արագ որոշումներ կայացնելու ունակություն։
Համակարգչային ծրագրերի (MS Office) լավ իմացություն։
Արդյունավետ հաղորդակցման հմտություններ և թիմային աշխատանքի կարողություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային պայմանները՝ երկուշաբթի-ուրբաթ, 09։00-18։00, ընդմիջում՝ 13։00-14։00: