
Electric engineer
ՋԻ Պեպսի-Կոլա Բոթլեր ՍՊԸ
Industry:
Engineering
Deadline:
2/5/2023
City:
Yerevan
Employment type:
Full time
Work experience:
Senior
Նկարագրություն
Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր ընկերությունը փնտրում է էլեկտրիկ-ինժեների, ով պատասխանատու կլինի ընկերության հոսքային գծերի, համակարգերի և սարքավորումների, ինչպես նաև շենք/շինությունների բարձրակարգ տեխնիկական սպասարկման համար:
Պարտականություններ
- Իրականացնել հոսքային գծերի, համակարգերի և սարքավորումների պլանային տեխնիկական սպասարկում համաձայն ընթացակարգերի և ժամանակացույցների։
- Իրականացնել հոսքային գծերի, համակարգերի և սարքավորումների ոչ պլանային տեխնիկական սպասարկում, ախտորոշում և նորոգում։
- Հետևել հոսքային գծերի, համակարգերի և սարքավորումների տեխնիկական վիճակին և անհրաժեշտության դեպքում կանխարգելիչ միջոցներ ձեռնակրկել խափանումներ չթույլատրելու համար։
- Իրականեցնել ընկերությանը պատկանող արտադրական, պահեստային, ադմինիստրատիվ և այլ տարածքների էլեկտրական (ուժային և լուսավորության) և թույլ հոսանքային համակարգերի տեխնիկական սպասարկում և նորոգում։
- Կազմել անհրաժեշտ պահեստամասերի ցուցակներ՝ պլանային և ոչ պլանային տեխնիկական աշխատանքների համար։
- Մասնակցել նոր հոսքային գծերի, համակարգերի և սարքավորումների նախագծմանը և տեղադրմանը։
- Աշխատատեղը, պատասխանատվության վայրը և գործիքները պահել մաքուր վիճակում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն համապատասխան տեխնիկական ոլորտում
- 3+ տարվա համապատասխան աշխատանքային փորձ
- Հայերեն և Ռուսերեն լեզուների լավ իմացություն, Անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Տեխնիկական գրականություն, փաստաթղթեր և գծագրեր կարդալու, ընկալելու և վերլուծելու գերազանց ունակություն
- Համակարգչային ծրագրերի (WORD, EXCEL, OUTLOOK) լավ իմացություն; AUTOCAD ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել` ուղարկելով ռեզյումե նշված էլ. հասցեին կամ դիմել նամակի միջոցով՝ համառոտ գրելով Ձեր կրթության, փորձի և հմտությունների մասին: