
Դիզայներ
Steko
Նկարագրություն
Մենք փնտրում ենք պատասխանատու և մոտիվացված Գրաֆիկ Դիզայներ մեր թիմին միանալու համար: Տպագրական նյութերի հետ աշխատանքի փորձը ցանկալի է։
Պարտականություններ
- Իրականացնել բոլոր դիզայներական աշխատանքները, որոնք բխում են ընկերության կողմից առաջարկվող արտադրատեսակների ցանկից. (տպագրվող, ավազահարվող և փորագրվող ապակիների գեղարվեստական ձևավորում և այլն),
- Բացահայտել հաճախորդների կարիքները և տրամադրել դիզայնի հետ կապված գրագետ խորհրդատվություն, ներկայացնել առաջարկվող արտադրատեսակները,
- Ընդունել պատվերներ, ըստ հաճախորդների ցանկության իրականացնել դրանց հետ կապված դիզայներական աշխատանքները և տալ վերջնական նյութը արտադրության, ինչպես նաև հետևել պատվերի կատարման ընթացքին և ժամանակացույցին,
- Մշակել ընկերության վերաբերյալ գովազդային նյութերի և պաստառների դիզայն։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է դիզայներական կամ ճարտարապետական ուղղվածությամբ),
- Համապատասխան համակարգչային ծրագրերի պարտադիր իմացություն՝ Corel Draw, Adobe Photoshop, Illustrator,
- Աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում ցանկալի է։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-շաբաթ՝ 09:00-18:00, շաբաթ՝ 09:00-16:00։
«ՍՏԵԿՈ» ընկերությունն արդեն քսան տարուց ավել է, ինչ հայկակական շուկայում ապակու վերամշակմամբ զբաղվող ընկերությունների մեջ առաջատարներից մեկն է:
«ՍՏԵԿՈ» ընկերությունն իրենից ներկայացնում է մի շարք արտադրամասերից բաղկացած համալիր, որտեղ յուրաքանչյուր փուլ իրականացվում է տարիների փորձով կոփված անձնակազմի կողմից, իսկ ներմուծման հարուստ փորձի արդյունքում հաստատվել են ամուր գործնական կապեր արտասահմանում գտնվող մի շարք գործարանների հետ: Այս ամենի շնորհիվ «ՍՏԵԿՈ» ընկերությունն այսօր վստահորեն իր հաճախորդներին է առաջարկում բարձրաճաշակ և որակյալ արտադրանք: