Get our free app. It won't take up space on your device

Դիսպետչեր – լոգիստ

Գարանտ Լոգիստիքս ՍՊԸ

Industry: Logistics, Transportation
Deadline: 8/21/2022
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Junior, Mid level
Job posting has expired

Նկարագրություն

«ԳԱՐԱՆՏ ԼՈԳԻՍՏԻՔՍ» ընկերությունը լոգիստիկ ծառայություններ է մատուցում ավելի քան 50 երկրների տարածքում: Մեր գործունեության կարևորագույն պայմանը սահմանված ժամկետներում բեռների անխափան փոխադրումն է:

Այժմ մենք ընդլայնում ենք մեր գործունեության սահմանները և հրավիրում ենք փորձառու լոգիստ մենեջերների՝ համալրելու մեր յուրօրինակ աշխատակազմը:

Եթե դու ակտիվ ես, բազմալեզու աշխատանքային միջավայրը քո սրտով է, սիրում ես նոր հմտություններ ձեռք բերել և խնդրահարույց դեպքերում արագ գտնում ես լուծումներ, ապա ծանոթացիր մանրամասներին և դիմիր մեր թիմին միանալու համար:

Պարտականություններ

  • Կազմակերպել բեռնափոխադրման ճանապարհի ընտրության գործընթացը
  • Հետևել պատվերների ընթացքին
  • Բանակցել բեռի փոխադրման ճիշտ ընտրության հարցում
  • Ստեղծել բեռնափոխադրման նոր ուղղություններ
  • Կազմակերպել բարձման և բեռնաթափման անարգել գործընթացը
  • Ֆորսմաժորային իրավիճակներում որոշումներ կայացնել անմիջական ղեկավարի հետ քննարկման եղանակով
  • Կազմակերպել պատվերների համակարգված գրանցումը

Պահանջներ

  • Ռուսերենի գերազանց տիրապետում
  • Անգլերենի գերազանց տիրապետում
  • Փորձը լոգիստիկայի ոլորտում ցանկալի է
  • Բարձրագույն կրթություն
  • MS Office փաթեթի լավ տիրապետում
  • Բանակցային և հաղորդակցման հմտություններ
  • Թիմային աշխատանքի կարողություն
  • Սթրեսային և կոնֆլիկտային իրավիճակներում որոշումներ կայացնելու հմտություն
  • Կարգապահություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթի – ուրբաթ, 10:00 – 19:00 :

Աշխատանքի վայր՝ Երևան, Տիգրան Մեծ 74/37

Աշխատավարձ՝ ֆիքսված + բոնուս

Spread the word! Share this job on social media