Get our free app. It won't take up space on your device

Դաստիարակ / Ռուսերեն լեզվի մասնագետ

Մանկության Ակադեմիա

Industry: Education, Training, Instruction
Deadline: 12/8/2022
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level
Job posting has expired

Նկարագրություն

"Մանկության Ակադեմիա" մանկակրթարանը փնտրում է Դաստիարակ, ով գերազանց տիրապետում է Ռուսերեն լեզվին։

Պարտականություններ

  • պլանավորում և իրականացնում է սաների ուսուցումն ու դաստիարակությունը, կենսագործունեությունը, նախադպրոցական կրթության պետական չափորոշիչներին, կրթական ծրագրերին համապատասխան,
  • ակտիվորեն կիրառում է հաստատության կրթական ծրագրերը,
  • համաձայն կրթական ծրագրի՝ նախադպրոցական հաստատության այլ մասնագետների հետ սերտ համագործակցությամբ պլանավորում և իրականացնում է կրթադաստիարակչական աշխատանքները.
  • մանկավարժական գործունեության մեջ իր ուսումնասիրության արդյունքները հմտորեն օգտագործում է յուրաքանչյուր երեխայի անձնային զարգացման համար,
  • մասնակցում է մանկավարժական խորհրդի նիստերին, խորհրդատվություններին, սեմինարներին,
  • երեխաների հետ տարվող աշխատանքներում ներդնում է առաջավոր փորձը,
  • կազմակերպում է սաների օրվա ռեժիմը, օգնում է գեղագիտական, մարզական տարաբնույթ սեկցիաներում ուսուցման, ժամանցի կազմակերպմանը և լրացուցիչ կրթություն ստանալուն
  • կատարում է ամենօրյա աշխատանք երեխաների սոցիալ-հոգեբանական վերականգնման և հարմարունակության (ադապտացիայի) համար.
  • ուսումնասիրում է երեխաների անհատական ունակությունները, հետաքրքրությունները և հակումները,
  • աշխատանք է տանում երեխաների վարքի շեղման, վնասակար սովորությունների վերացման համար.
  • բժշկական աշխատողների հետ համատեղ ապահովում է սաների առողջության պահպանումը և ամրապնդումը, անցկացնում նրանց հոգեբանաֆիզիկական զարգացումը խթանող միջոցներ, պատասխանատու է նրանց կյանքի և առողջության համար,
  • համագործակցում է սաների ծնողների կամ նրանց օրինական ներկայացուցիչների հետ.
  • խմբում ստեղծում է անհրաժեշտ պայմաններ առօրյան, կրթադաստիարակչական աշխատանքները արդյունավետ իրականացնելու համար.
  • ծնողների հետ տանում է աշխատանք՝ ընտանիքում երեխաների դաստիարակության հարցերի ուղղությամբ, ներգրավում է և խթանում նրանց հաստատության հետ ակտիվ համագործակցությանը.
  • ղեկավարում է դաստիարակի օգնականի աշխատանքը:

Պահանջներ

  • Ռուսերեն լեզվի որակավորում
  • Մասնագիտական փորձ
  • Նախադպրոցական տարիքի երեխաների առանձնահատկությունների իմացություն
  • Աշխատանքում ստեղածագործական մոտեցումներ հանդես բերելու կարողություն
  • Կրթվելու և ինքնակրթվելու ձգտում
  • Գրագետ, արտահայտիչ և մատչելի խոսք
  • Հետազոտական կարողություններ
  • Կազմակերպչական հմտություններ
  • Խնդիրների բացահայտման հմտություններ
  • Վերլուծական մտածելակերպ
  • Նախաձեռնողականություն
  • Թիմում աշխատելու հմտություններ
  • Պատասխանատվության բարձր զգացում, ազնվություն և ճշտապահություն
  • Մանկության Ակադեմիայի առաքելությանն ու արժեքներին հետևելու պատրաստակամություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր` երկուշաբթի-ուրբաթ

Ժամեր` 08:30-18:30

Spread the word! Share this job on social media