
Ցուցանմուշներ պատրաստող
Penotex LLC
Նկարագրություն
«ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը փնտրում է աշխատակից՝ նմուշների պատրաստման արհեստանոցում աշխատելու համար:
Պարտականություններ
- Պաստառների, քիվերի, մոլդինգների ստենդերի պատրաստում,
- Դեկորատիվ և ֆասադային ներկերի նմուշների պատրաստում,
- Աշխատանքային պարտականություններից բխող այլ գործառույթներ:
Պահանջներ
- Համապատասխան աշխատանքային փորձ,
- Շինարարական բազմապրոֆիլ հմտություններ,
- Արագաշարժություն,
- Պարտաճանաչություն,
- Կոկիկություն,
- Թիմային կողմնորոշում:
Հավելյալ նշումներ
Մենք առաջարկում ենք`
- Կայուն աշխատանք,
- Մրցունակ աշխատավարձ,
- Անվճար, համեղ ընդմիջում,
- Կորպորատիվ զեղչեր մեր արտադրանքի գնման դեպքում:
Հետաքրքրված անձինք կարող են իրենց տվյալները լրացնել էջի ներքևի հատվածում կամ զանգահարել 099-662-005 հեռախոսահամարին:
Ուրախ կլինենք տեսնել Ձեզ մեր թիմում:
«ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին։ Ընկերությունը զբաղվում է փրփրապլաստե դեկորատիվ քիվերի, առաստաղի դեկորների և փրփրապլաստե ձայնաջերմամեկուսիչ թերթերի արտադրությամբ, ինչպես նաև ջրադիսպերսիոն և դեկորատիվ ներկերի, լաքանյութերի, սվաղաներկերի (դեկորատիվ սվաղ), շինարարական քիմիայի արտադրությամբ, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին։
Ընկերությանն է պատկանում նաև «BELLA CASA» խանութ-սրահների ցանցը։ Ինչպես նաև «ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը համարվում է պաշտոնական և էքսկլյուզիվ ներկայացուցիչը եվրոպական և ռուսական մի շարք բրենդերի, ինչպիսիք են՝ «ՔՐԻՍՏԻԱՆԱ ՄԱՍԻ, ՊԱՐԱՏՈ», «ՄԱԿՈ», «ՊԱՎԱՆ», «ԲՈԼԴՐԻՆԻ», «ԿՈ.ՄԵ», «ԱՆԶԱ», «ԵՎՐՈ ԴԵԿՈՐ», «ԱՍՊԵԿՏ», «ՍԻԼԿ ՊԼԱՍՏԵՐ», «ԴԵԿՈՄԱՍՏԵՐ», «ՊԵՐՖԵԿՏ ՊԼՅՈՒՍ», «ԴԵ-ԲԱԳԵՏ», «ՎԻՔՍԵՆ», «ՀԵԼԻՈՍ», «ԲԵԼԻՆԿԱ» և ոչ միայն։